Ինչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ

Մարդիկ յուրահատուկ կերպով են ընկալում իրենց անձնային գծերի ընդհանրացված բնութագրերը։ Երբ որոշ մարդիկ կարդում են աստղագուշակության բնութագրեր, հորոսկոպներ, պսևդոհոգեբանական թեստերի արդյունքներ, ապա հակված են վստահել այդ տվյալներին, գտնում են, որ այդ առանձնահատկությունները համընկնում են իրենց անձին։ Սակայն այդ դրույթները ընդհանուր են, անորոշ, այդիսկ պատճառով հարմարեցված են բոլորին։ Ընկալման այս առանձնահատկությունները հոգեբանները կոչում են Բարնումի (կամ Ֆորերի) էֆեկտ՝ ամերիկացի հայտնի շոումեն Ֆինեաս Բարնումի պատվին։ Եզրույթը գիտական շրջանառության մեջ մտցրել է ամերիկացի հոգեբան Ա․ Ֆարնը (որոշ աղբյուրներ պնդում են, որ հեղինակը Պոլ Միլն է)։ Այս էֆեկտը կոչում են նաև Ֆորերի էֆեկտ, քանի որ Բերթրամ Ֆորերը 1948 թ․ առաջին անգամ գիտափորձով ապացուցեց այն։ Ուսանողները լրացրեցին թեստային առաջադրանքը, սակայն իսկական հոգեբանական վերլուծության փոխարեն Ֆորերը նրանց տվեց ընդհանրացված պատասխաններ՝ վերցված հորոսկոպից։ Այնուհետև Ֆորերը խնդրեց մասնակիցներին 5 բալանոց սանդղակով գնահատել ստացված արդյունքների արժանահավատությունը։ Միջին գնահատականը, որը նա ստացավ, կազմում էր 4․26։
Այս էֆեկտը կարելի է բացատրել սեփական անձի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։ Ընդ որում՝ այս էֆեկտը աշխատում է միայն դրական համոզմունքների ժամանակ։

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan