«Անհատ», «անձ», «անհատականություն»

Սկսենք ամենացածր մակարդակից՝ «անհատ»-ից:Կան եզրույթի մեկնաբանման տարբեր սահմանումներ, սակայն սովորաբար բոլորն էլ հանգում են հետևյալ գաղափարին՝ անհատը homo sapiens տեսակի ներկայացուցիչն է, մարդ, ով կրում է իր տեսակին պատկանող կենսաբանական հատկանիշները և զարգացման նախադրյալները: Նշենք նաև գործող սահմանումներից մեկը. Մ.Ենիկեևը իր «Ընդհանուր և սոցիալական հոգեբանություն» աշխատության մեջ նշում էր հետևյալը. «Անհատը» կոնկրետ անձն է, homo sapiens տեսակի ներկայացուցիչ, որն իր մեջ կրում է հոգեկանի զարգացման հիմքերը:

Մյուս եզրույթը, որն ավելի մեծ սահմաններ է ընդգրկում, ավելի լայն է և ամբողջական, ավելի շատ է դիտարկվում հոգեբանության մեջ, և իր մեջ ավելի շատ առանձնահատկություններ է ներառում «անձ»-ն է («persona»), որի տարաբնույթ մեկնաբանություններն ընդհանրացնելու դեպքում հասկանում ենք, որ սա ցույց է տալիս զարգացման սոցիալական կողմը, այսինքն սոցիալական հարաբերությունների արդյունքում ձևավորված մարդուն: Նշենք նաև գործող սահմանումներից մեկը. Ա. Ռեանը իր հանրահայտ «Անձի հոգեբանություն» աշխատության մեջ «անձ» եզրույթը մեկնաբանում է հետևյալ կերպ՝ «անձը սոցիալական անհատն է, հասարակական փոխհարաբերությունների, գործունեության և հաղորդակցման սուբյեկտը»:

Այժմ անդրադառնանք մյուս կարևոր եզրույթին՝ «անհատականությանը», որը ենթադրում է հետևյալը.  սամյուսներից տարբերվող անձն է իր հոգեբանական և ֆիզիկական գծերի ամբողջականությամբ:

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ծնվում ենք որպես անհատ, կյանքի ընթացքում դառնում անձ և ձեռք բերում ինքնատիպություն՝ դառնալով անհատականություն:

«Անհատ», «անձ», «անհատականություն»Գեշտալտ թերապիաԱշի գիտափորձՅուրօրինակ և անկրկնելի Նիկոլա ՏեսլանԷդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարըԽաղամոլություն․ ի՞նչ անելՀոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլԱմբոխը և Լինչի դատաստանըԽելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն ՆեշըԼսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan