Աշի գիտափորձ

Մարդու վարքի վրա սոցիալական նորմերի ազդեցության խնդիրը համարվում է ակտուալ խնդիր և միշտ էլ հետաքրքրել է հոգեբաններին: Սոլոմոն Աշը սիստեմատիկ գիտափորձերի շարք է իրականացրել 20-րդ դարի 50-ական թվականներին՝ կոնֆորմության բացահայտման նպատակով: Կատարված գիտափորձերի շարքի արդյունքում բավականին շատ ինֆորմացիա ստացվեց այն մասին, թե ինչպես են խումբը և խմբային գործընթացները ազդում անձի վարքի վրա:Ս. Աշի կողմից ստեղծված պայմանները բավականին մոտ էին իրական, կյանքից վերցրած իրադրության: Իր գիտափորձերի համար Աշը առանձնացրել էր պատկերներ, որոնց վրա կային գծեր: Գիտափորձերը ներկայացվում էր հետևյալ կերպ. մասնակիցները կարծում էին, որ այդ պատկերի օգնությամբ ստուգում են իրենց ընկալման գործընթացը, և, իհարկե, չէին ենթադրում, որ գիտափորձի հիմնական նպատակը կոնֆորմության բացահայտումն է: Հետազոտության ժամանակ հարցնում էին հետևյալը, թե երկրորդ քարտի (աջ կողմի քարտ) գծերից որն է չափով համապատասխանում առաջին քարտի (ձախ կողմի քարտ) գծի հետ: Քարտերը ստեղծված էին այնպես, որ ճիշտ պատասխանը ուղղակի ակնհայտ էր: Սակայն ամեն բան այդքան էլ պարզ չէր, գիտափորձին մասնակցում էին ոչ միայն իրական հետազոտվողը, այլ նաև հոգեբանի օգնականներ, ովքեր նախապես տեղյակ էին գիտափորձի ընթացքից և գիտեին, թե ինչ պատասխաններ պետք է տալ: Նրանք որոշված դեպքերում տալիս էին սխալ պատասխան, որից հետո իրական հետազոտվողը չգիտեր՝ ինչպես պատասխանել հարցին. այնպես ինչպես ինքն է ցանկանում, թե այնպես, ինչպես թելադրում են մյուսները: Հետազոտությանարդյունքները ընդհանրացնելուց հետո ունենում ենք հետևյալ պատկերը. հետազոտվողների 75%-ը տվել էին սխալ պատասխաններ, այսինքն իմանալով ճիշտ պատասխանը, ամեն դեպքում ենթարկվել էին խմբի ազդեցությանը և փոխել իրենց կարծիքը: Հետազոտության մասնակիցների ¼-ը, այսինքն 25%-ը, կարողացել էինդեմ գնալ խմբի ազդեցությանը, և բոլոր դեպքերում նրանք տվելէին ճիշտ պատասխանը: Այժմ փորձենք գիտականորեն սահմանել այն երևույթը, որը դրսևորվում է Աշի գիտափորձի ընթացքում: Աշի գիտափորձի արդյունքները հնարավորություն են տալիս խոսել սոցիալական հոգեբանության կարևոր ֆենոմեններից մեկի՝ կոնֆորմության մասին: Այն վարքը, որը ձևավորվում է կոնֆորմության արդյունքում կոչվում է կոնֆորմիզմ կամ այլ կերպ ասած՝ խմբի հետ անխոս համաձայնություն: 

Այժմ ավելի կոնկրետ սահմանենք կոնֆորմության ժամանակ դրսևորվող առանձնահատկությունները:

  • Առաջին հերթին կոնֆորմ վարքը համարվում է պատասխան ռեակցիա խմբային ճնշումներին: Իհարկե այս դեպքում ճնշումը լինում է ոչ թե բառացիորեն, այլ անուղղակի ձևով: Այս դեպքում պարզ երևում էր, որ խմբից ոչ ոք չէր ստիպում հետազոտվողին ասել սխալ պատասխանը, սակայն վերջինս միևնույնն է տալիս էր սխալ պատասխան:
  •  Երկրորդ հերթին՝ խմբային ճնշումը բոլորին դարձնում է հավասար և անդեմ: Այդ պատճառով էլ Է. Ֆրոմմը անձի վարքը խմբային ազդեցությամբ անվանում է ավտոմատ կոնֆորմիզմ:
  • Եվ երրորդը՝ կոնֆորմիզմը նվազեցնում է անձի պատասխանատվության զգացողությունը, ուստի իր գործողությունների պատասխանատվությունը անձը տարածում է ողջ խմբի վրա: 
«Անհատ», «անձ», «անհատականություն»Գեշտալտ թերապիաԱշի գիտափորձՅուրօրինակ և անկրկնելի Նիկոլա ՏեսլանԷդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարըԽաղամոլություն․ ի՞նչ անելՀոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլԱմբոխը և Լինչի դատաստանըԽելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն ՆեշըԼսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan