Յուրօրինակ և անկրկնելի Նիկոլա Տեսլան

Նիկոլա Տեսլա՝ ինժեներ, ֆիզիկ, 20-րդ դարի խոշորագույն գյուտարար և գիտնական: Նրա բացահայտումները ընդմիշտ փոխեցին աշխարհը, իսկ նրա կյանքը և կենսագրությունը լի են բազմաթիվ հետաքրքիր փաստերով: Նրան կոչում էին էքստրասենս, ոմանք նրան համարում էին շիզոֆրենիկ, իսկ ուրիշներն էլ՝ փառահեղ գիտնական:

Նիկոլա Տեսլան ծնվել է 1856 թվ.-ի հուլիսի 10-ին՝ ներկայիս Խորվաթիա Հանրապետության տարածքում: Հոգևորականի տղան դեռևս վաղ մանկությունից մտածում էր միայն գիտության մասին, նա մեկուսանում էր իր մեջ, չէր սիրում հարցազրույցներ տալ, սիրում էր մնալ միայնակ, աշխատել գիշերները, իսկ եթե աշխատում էր առավոտյան, ապա՝ մթեցված սենյակում: Մի քանի դպրոցներում նախնական կրթություն ստանալուց հետո, Տեսլան ընդունվում է Բարձրագույն ուսումնական քոլեջ և տեղափոխվում է Կառլովաց, որն ավարտելուց հետո սկսում է մտածել իր ապագայի մասին: Ծնողները ցանկանում էին, որ նա շարունակեր իրենց գործը և դառնար հոգևորական: Չցանկանալով դեմ գնալ ծնողներին՝ Տեսլան որոշում է ուսումնասիրել հոգևոր գիտությունները: Սակայն ճակատագիրը այլ բան էր որոշել նրա համար: Գոսպիչ քաղաքում խոլերա էր տարածվել, որը վարակել էր հարյուրավոր քաղաքացիների: Տեսլայի ողջ ընտանիքը ևս վարակվել էր, այդ պատճառով նրան խստիվ արգելել էին հետ վերադառնալ տուն: Սակայն դա չի կանգնեցնում Տեսլային և վերջինս վերադառնալով ընտանիք վարակվում է խոլերայով: 9 ամիս ձգվող հիվանդությունը զուգակցվում էր այլ հիվանդությունների հետ և դա մեծ փորձություն դարձավ Տեսլայի համար: Իրավիճակը ծայրահեղ էր, բժիշկները չէին կարողանում օգնել նրան: Այդ ծանր օրերի ընթացքում Տեսլան զրույց է ունենում հոր հետ և ասում է, որ կառողջանա միայն այն ժամանակ, երբ  հայրը իրեն թույլ տա նվիրվել ինժեների աշխատանքին: Հայրը խոստացավ նրան, որ վերջինս կրթություն կստանա Եվրոպայի ամենահեղինակավոր համալսարանում: Միգուցե հենց դա էլ փրկեց նրա կյանքը: Այնուամենայնիվ, այս ծանր հիվանդությունը էական ազդեցություն թողեց Տեսլայի հոգեկանի վրա և վերջինիս մոտ մանիակալ վախ առաջացավ նորից վարակվել որևէ հիվանդությամբ: Դրա հետևանքով նա անընդհատ լվանում էր ձեռքերը, խուսափում էր ձեռքսեղմումներից: Տեսնելով սեղանի վրայով քայլող ճանճի՝ նա խնդրում էր փոխել իր կերակուրը: Նա վախենում էր միկրոբներից և այդ պատճառով էլ օրական մինչև 18 նոր սրբիչ էր խնդրում հյուրանոցում: Նրա տարօրինակություններից էր համարվում նաև զզվանքը հարթ և փայլուն մակերես ունեցող առարկաներից՝ մասնավորապես մարգարտից և կանացի օղերից: Նրա օրագրերի ուսումնասիրություններից պարզ է դառնում նաև, որ վերջինիս մարմինը սարսռում էր դեղձից: Նա նաև տարօրինակ վարք էր դրսևորում այլ անձանց հետ հպման ժամանակ: Տեսլան թույլ չէր տալիս, որ ուրիշները դիպչեն իրեն, և ինքն էլ հպվում էր միայն այն մարդկանց, որոնց ճանաչում էր երկար տարիներ: Մյուս տարօրինակությունը, որը նրա մոտ դրսևորվում էր խոլերայից հետո՝ նրա աչքի առաջ երևացող ուժեց լուսարձակումներն էին, որոնք փակում էին իրականությունը և փոխարինում մտքերը: Հետագայում այս յուրահատկությունը դրսևորվեց նրանում, որ լուսարձակումների հետ միասին վերջինս տեսլիքներ էր ունենում՝ կապված իր ապագա հայտնագործությունների հետ: Այս յուրահատուկ կարողության արդյունքում նա իր մտքում կարողանում էր պատկերացնել որևէ սարք, փորձարկել այն, և միայն դրանից հետո իրականության մեջ արդեն պատրաստում էր իրական սարքը: 1875 թվ.-ին Տեսլան դառնում է Գրաց քաղաքի Բարձրագույն տեխնիկական քոլեջի ուսանող և ուսումնասիրում է էլեկտրոնիկա: Երրորդ կուրսում նրա մոտ սկսվում է դրսևորվել խաղամոլություն: Վերջինս մեծ գումարներ է կորցնում դրա պատճառով: Հետագայում հիշելով կյանքի այդ փուլը՝ Տեսլան նշում է, որ խաղաքարտերը նրա համար ոչ թե հաճույքի աղբյուր էին, այլ միջոց՝ անհաջողությունները մոռանալու համար: Տեսլայի կյանքի փորձությունները այսքանով չեն ավարտվում, վերջինս որոշում է կրթությունը շարունակել փիլիսոփայության ֆակուլտետում, այնուհետև թողնում է դա, տեղափոխվում է Բուդապեշտ, հետո Փարիզ, հետո ԱՄՆ և մինչև կյանքի վերջ զբաղվում է գիտությամբ: Շատերն են նշում, որ վերջինս աչքի էր ընկնում էքստրավագանտ բնավորությամբ և տարօրինակ սովորություններով: Տեսլան հաշվում էր իր քայլերը, սիրում էր կայծակը, տանել չէր կարողանում կամֆորայի հոտը: Նա կախվածություն ուներ թվերից. հյուրանոցում ընտրում էր 3-ի բազմապատիկ թվերով համարները: Բացի այդ, նա նաև նշում էր, որ իր բերանում անսովոր տհաճ համ է զգում այն ժամանակ, երբ ջրի մեջ թղթի կտորներ է գցում, ինչը համարվում է սինեսթեզիայի դրսևորում: Նրան համակրում էին մի շարք կանայք, սակայն նա ոչ մի կնոջ չէր պատասխանում նույն զգացմունքներով: Տարօրինակ և տարբերվող էր նաև նրա քնի գրաֆիկը. վերջինս քնում էր ընդամենը 2 ժամ: Պատահել է նաև այնպես, որ վերջինս անդադար աշխատել է 84 ժամ և նույնիսկ հոգնածություն չի զգացել:

Այսպիսով, Տեսլայի կերպարի մասին կարծիքները ինչքան էլ որ տարբեր լինեն, միևնույնն է հաստատուն է այն, որ վերջինիս հայտնագործությունները բեկումնային են եղել գիտության զարգացման համար:  

«Անհատ», «անձ», «անհատականություն»Գեշտալտ թերապիաԱշի գիտափորձՅուրօրինակ և անկրկնելի Նիկոլա ՏեսլանԷդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարըԽաղամոլություն․ ի՞նչ անելՀոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլԱմբոխը և Լինչի դատաստանըԽելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն ՆեշըԼսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan