Էդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարը

Ամերիկացի պոետ և գրող, դետեկտիվ գրականության հիմնադիր Էդգար Պոն ծնվել է Բոստոնում: Մոր մահվանից հետո նրան բաժանեցին եղբորից և քրոջից: Նրա խնամակալությունը անցավ Ջոն Ալանին: Տարիներ հետո Պոն ամուսնացավ Վերջինիա անունով աղջկա հետ, ով իր զարմուհին էր: Կնոջ մահվանից հետո 1847 թվ.-ին նա ընկավ դեպրեսիայի մեջ, փորձեց ինքնասպան լինել, կախվածություն ձեռք բերեց ալկոհոլից և մահացավ երկու տարի անց: Սա նրա կյանքի համառոտ բնութագիրն է: Իր կյանքի մասին նա գրում էր. «Իմ հոգին այնքան ճնշված է, որ կսպանի ինձ, եթե այսպես շարունակվի…ինձ ոչինչ չի երջանկացնում, համոզեք ինձ, որ պետք է ապրել…»: Սա նա գրել է 30 տարեկանը դեռ չբոլորած:

Ծայրահեղ նյարդայնությունը և զգայունությունը նրա մոտ դրսևորվում էին դեռ վաղ հասակից: Նրա ընտանիքը ծայրաստիճան աղքատ էր, մայրը մահացավ, երբ նա երկու տարեկան էր, և այդ պատճառով նա ստիպված էր մեծանալ խորթ ընտանիքում: Խորթ հոր հետ հարաբերությունները շատ լարված էին, իսկ մոր հետ ընդհակառակը՝ շատ ջերմ: Հայտնի են մի քանի դեպքեր, երբ նա դեռևս 5-7 տարեկան հասակում ընկնում էր տարօրինակ վիճակի մեջ, չէր արձագանքում շրջապատին, երբեմն էլ լարված վազվազում էր տանը: Նրա դայակը հանգստացնում էր նրան՝ բերանի մեջ գինով թաթախված հացի կտոր դնելով: Կլինիկական հոգեբանության տեսանկյունից սա կարող ենք դիտարկել որպես օրգանական խանգարում, կամ էլ վաղ կատատոնիա, որը բնորոշ է շիզոֆրենիային:

5 տարեկան հասակում նա գրթե մահացել էր այն ժամանակ, երն ծառից ընկել էև ջրափոսի մեջ: Նրան ջրափոսից հանել էին անշնչացած և մեծ դժվարությամբ էին հետ բերել կյանքի: Այս տպավորությունները հավերժ մնացին նրա հիշողության մեջ, և այդ պատճառով նա ուներ ծայրահեղ վախ ջրից: Նա բավականին երկար ժամանակ չէր կարողանում լողալ, չնայած ցանկությունը մեծ էր: Մի փոքր հասունանալուց հետո նա մասամբ հաղթահարելով իր վախերը կարողանում էր լողալ մի քանի մղոն: Լողալուց հետո նա հաճախ ունենում էր սրտխառնոց, քանի որ վախը ամբողջությամբ չէր հաղթահարվել: Նրա մոտ դրսևորվող մյուս վախը, որը շարունակվեց ողջ կյանքի ընթացքում, վախն էր կորցնել հարազատ կանանց: Երկու տարեկան հասակում կորցնելով մորը, նա չէր կարողանում հիշել մոր կերպարը, բայց սիրում էր նրան ու պահում էր նրա դիմանկարը իր մեդալյոնի մեջ: Երբ նա ծառայում էր բանակում, մահացավ նրա սիրելի խորթ մայրը: Այդ ժամանակ նա արդեն 20 տարեկան էր, նա չէր հասցրել գալ թաղման արարողությանը, որը բավականին լուրջ հետևանքներ ունեցավ:  Վերջինս վստահեցնում էր, որ իր խորթ մորը թաղել են կենդանի վիճակում: Սրա արդյունքում նրա մոտ ձևավորվեց ևս մեկ ֆոբիա՝ վախ կենդանի թաղվելուց: Կանանց հետ փոխհարաբերությունները Պոյի մոտ դրսևորվում էին էմոցիոնալ փոփոխություններով, վախի դրսևորումներով, ուրախությամբ, որին զուգորդում էր նաև մեղքի զգացողությունը, որ ինքն ուրախ է: Որոշ ժամանակ անց Պոն ամուսնանում է իր 14-ամյա զարմուհու՝ Վերջինիայի հետ, ով մահացավ 10 տարի անց: Այդ կորստից հետո Պոն վերջնականապես կորցրեց ինքնատիրապետումը: Մյուս վախը, որը տանջում էր Պոյին՝ վախն էր սննկանալուց, որը նույնպես ուներ իրական հիմքեր: Նա չէր ցանկանում աղքատ երևալ իր հարուստ հարազատների կողքին: Պոն լինելով հպարտ անձնավորություն, միշտ ձգտում էր ապրել և գումար վաստակել միայն գրական աշխատանքով, ինչը ամերիկյան կապիտալիզմի ժամանակ դատապարտված էր աղքատության: Այսպիսով, այս հանճարի կյանքը անցավ ծայրահեղ աղքատության մեջ, երբ նա փորձում էր գումարներ ստանալ կա՛մ իր գրական գործերից, կա՛մ էլ դրանց գողացված տարբերակների համար գումար պահանջելու ճանապարհով:

Այն աֆեկտիվ խանգարումները, որոնք կային Պոյի մոտ դիտվում ին դեռևս երիտասարդության ժամանակ, և ունեին երկակի բնույթ: Մանիակալ վիճակները դրսևորվում էին արդեն 14 տարեկան հասակում, վերջինս չէր կարողանում քնել, շատախոսում էր, սիրալիր վարք էր դրսևորում, չէր կարողանում ուրախանալ: Տարիքի հետ եղած վիճակները ավելի էին սրվում, ինչին նպաստում էր նաև ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը: 20-24 տարեկան հասակում մանիակալ վիճակները կրկնվում էին տարին 2 անգամ՝ 4 ամիս երկարությամբ: Սա արդեն արտահայտված բնույթ էր կրում, երբեմն էլ նկատվում էր գիտակցության մթագնում: Դեպրեսիվ վիճակները սկսեցին դրսևորվել մոտ 15 տարեկանից: Սկզբում սա դրսևորվում էր տխրությամբ, անընդհատ լացելով, միայնակ մնալու ձգտմամբ և տևում էր մի ամսից ավելի քիչ: Դեպրեսիվ վիճակների արդյունքում էլ վերջինս սկսեց օգտագործել ալկոհոլ: 22-24 տարեկան հասակում սկսեցին նկատվել նաև պարանոյիկ դրսևորումներ, իսկ դեպրեսիաները ձգվում էին արդեն 2-3 ամիս: Մոտ 30 տարեկանում նրա մոտ նկատվում էին տեսողական և լսողական պատրանքներ,զառանցանքեր: Նրան թվում էր, թե իրեն հետևում են, այլ գրողներ պայքարում են իր դեմ, ցանկանում են սպանել իրեն, գողանալ իր աշխատանքները: 34 տարեկան հասակում կրկին նկատվում էին փսիխոտիկ դրսևորումներ: Նա կարծում էր, որ իր կողմից գրված աշխատանքները թելադրվել են ներսից և գրվել են ուրիշի կողմից: Այս վիճակները էապես ազդում էին նրա աշխատանքների և ստեղծագործական կերպարների ձևավորման վրա:

Այսպիսով, Պոն ուներ մի շարք տարօրինակություններ, տարբերվում էր մյուսներից, երբեմն հասարակությունը չէր ընդունում նրան,  սակայն դա չխանգարեց նրան դառնալ հայտնի և իր անունը թողնել համաշխարհային գրականության մեջ:

 

«Անհատ», «անձ», «անհատականություն»Գեշտալտ թերապիաԱշի գիտափորձՅուրօրինակ և անկրկնելի Նիկոլա ՏեսլանԷդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարըԽաղամոլություն․ ի՞նչ անելՀոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլԱմբոխը և Լինչի դատաստանըԽելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն ՆեշըԼսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan