Խաղամոլություն․ ի՞նչ անել

Խաղամոլություն (նաև՝ լուդոմանիա, գեմբլինգ-կախվածություն)` ՀՄԴ (Հիվանդությունների միջազգային դասակարգում) 10-ում F63.0 ենթախմբում գրանցված հիվանդություն, ադիկտիվ վարքի տարատեսակ։ Խաղամոլությամբ տառապող մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց «ես»-ը հասարակության մեջ, տեղի է ունենում անձի դեգրադացիա։ Նման մարդկանց համար իրենց ստանձնած սոցիալական դերերը (ծնող, երեխա, աշխատակից և այլն) ժամանակի ընթացքում մղվում են երկրորդ պլան․ գերակշռում է մոլախաղերի հանդեպ թուլությունը։ Խաղամոլության «խորամանկությունը» կայանում է նրանում, որ այդ վիճակում գտնվող մարդիկ, չկրելով որևէ ֆիզիոլոգիական վնաս, մտածում են, որ այն այդքան էլ մեծ խնդիր չէ՝ համեմատած, օրինակ, թմրամոլության և ալկոհոլիզմի հետ։ Իրականում դա այդպես չէ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր տեսակի կախվածություններից ռեցիդիվների (կրկնվողականությամբ) թվով խաղամոլությունը առաջին տեղերում է։ Խաղամոլության առաջացման մեխանիզմները հասկանալու համար պետք է ծանոթ լինենք մարդու օրգազնիցմի, մասնավորապես՝ ուղեղի կառուցվածքին։

 

Խաղի «կենսաբանությունը»

 Այսպես՝ մարդու օրգանիզմում կան նեյրոմեդիատորներ (միջնորդանյութեր)։ Դրանք քիմիական նյութեր են, որոնք սինապսային խոռոչով մի նյարդաբջջից մյուսը ազդանշաններ են տեղափոխում։ Նեյրոմեդիատորները սովորաբար բաժանում են 3 խմբի՝ ամինաթթուներ, պեպտիդներ և մոնոամիններ (նաև կատեխոլամիններ)։ Մեզ հետաքրքրում է կատեխոլամինային խմբի ԴՈՖԱՄԻՆ միջնորդանյութը։ Այն հաճախ անվանում են «սպասման հորմոն», քանի որ դոֆամինի մեծ քանակ ուղեղում սինթեզվում է հաղթանակների, հաճելի իրավիճակների սպասելիս։ Դոֆամինին դեռ կանդրադառնանք։

 

Խաղի «տնտեսականությունը»

Այսօր ամբողջ աշխարհում խաղային բիզնեսը համարվում է տնտեսապես գերշահույթով աշխատող բիզնեսի տեսակներից մեկը։Խաղային բիզնեսով շահագրգիռ մարդիկ այնպես են կազմում այդ գործընթացը, որ խաղացող մարդը երբեք դիսկոմֆորտ չզգա, հավատա, «որ ինքն է կառավարում դրությունը»: Որպես կանոն, մարդիկ, ովքեր առաջին անգամ են մտնում կազինո կամ օնլայն կազինո, «զարմանալիորեն», ինչ-որ «հրաշքով» շահում են մեծ գումար։ Դա, բնականաբար, պատահական չէ։ Խաղային բիզնեսի հիմքերում կանգնած են, առաջին հերթին, շատ մեծ որակավորում ունեցող հոգեբաններ։ Բոլոր լուսային և ձայնային էֆեկտները, որոնք ուղեկցում են խաղային գործընթացը, պատահական չեն ընտրված․այդ ամենը անմիջականորեն ազդում է մարդու հոգեկանի վրա։

Խաղը՝ հասարակության աչքերով

Պետք է հստակ գիտակցենք, որ խաղը, ինքնին, վատ բան չէ։ Խաղերի և մոլախաղերի պատմությունն սկսվում է անհիշելի ժամանակներից։ Օրինակ՝ ամերիկյան մշակությում ընդունված է ընտանիքով գնալ խաղային հաստատություններ և «գիտակցված» պարտվել որևէ չափի գումար։ Ինչպես Դոստոևսկին էր ասում «Խաղամոլը» վեպում «կան 2 տեսակի խաղացողներ՝ ջենտլմեններ և պլեբեյներ։ Առաջինները խաղում են հաճույքի համար և որևէ գումար պարտվելիս չեն փորձում այն հետ վերադարձնեն, իսկ պլեբեյները գումար պարտվելիս ընկնում են դեպրեսիվ վիճակների մեջ, փորձում են հետ բերել պարտվածը և այլն, և այլն․․․»։ Այստեղ խոսքը գնում է խաղացողի «պլեբեյ» տեսակի մասին։ «Հեշտ գումարների» հեռանկարը հանգիստ չի տալիս մարդուն, նաանընդհատ փորձում է շահել, շահել, շահել․․․ Բնականաբար, խաղային հաստատությանը դա ձեռնտու չէ, և վերջնական արդյունքում խաղացողը անպայմանորեն պարտվում է։

Խաղի մաթեմատիկան

Ցանկացած մոլախաղ ունի բացասական մաթեմատիկական սպասում։ Այսինքն՝ որևէ կարճ ժամանակահատվածում խաղացողը կարող է լինել «պլյուսի» մեջ, սակայն որոշակի հեռավորության վրա խաղացողը անպայմանորեն պարտվում է։ Որպես օրինակ՝ դիտարկենք շոտերին հայտնի եվրոպական ռուլետկա խաղը (մեկ 0 սեկտորով)։ Ռուլետկայում բացասական մաթեմատիկական սպասումը կազմում է 2,7 %, այսինքն մեր շանսերը խաղալիս կազինոյի նկատմամբ միշտ այդքանով քիչ են։ Բացի դա, այստեղ գոյություն ունի հարաբերականության տեսություն։ Եթե գնդակը, օրինակ, 10 անգամ կանգ է առել սև գույնի վրա, դա չի նշանակում, որ կարմիրի շանսը բարձրանում է։ Այստեղ նույնպես կա թաքնված հոգեբանական խաղբկանք․ մարդկանց թվում է, թե իրենք գտել են «համակարգ, որի միջոցով կարելի է խաբել կազինոներին»։ Այդպիսի բան իհարկե,չկա, այլապես կազինոները չէին լինի։

 

Խաղի հոգեբանությունը

Առաջին անգամ շահելով որևէ խոշոր գումար՝ մարդու մոտ ձևավորվում է մտածողության և վարքի պատեռն (շաբլոն, կարծրատիպ)։ Նրան թվում է, որ այսուհետ նա պետք է անպայմանորեն հաղթի։ Հանդիպելով պարտությունների՝ խաղացողը չի համակերպվում այդ ամենի հետ, ագրեսիվ է դառնում և չի համակերպվում ստեղծված վիճակի հետ։ Կա տեսակետ, որ խաղամոլները իրենց բնույթով ռացիոնալ մտածողությամբ մարդիկ են և ունեն լիդերության որակներ։ Ինչու՞ է այդ դեպքում մարդն ընկնում թակարդակը։ Պատասխանը պարզ է․ գործի է դրվում վերոնշյալ դոֆամինը։ Հաճույքի պահին սինթեզված դոֆամինը մարդուն  «կտրում  է իրականությունից», այս վիճակում գտնվող մարդը քիչ բանով է տարբերվում թմրամոլից․ վերջիններիս մոտ հաճույքի զգացումը նույնպես առաջանում է դոֆամինի և սերոտոնինի բավարար սինթեզման արդյունքում։ Շարունակելով խաղը՝ խաղացողը բնականաբար պարտվում է (հիշում ենք բացասական մաթեմատիկական սպասումը) և կրում է ֆինանսական մեծ կորուստներ։ Չունենալով խաղի համար միջոցներ և նույնիսկ ցանկություն՝ մարդը բախվում է «դոֆամինային քաղցի» հետ։ Ուղեղը ստիպում է մարդուն, որ վերջինս անընդհատ խաղա, ապահովի այդ կարևոր միջնորդանյութը խաղի միջոցով, որովհետև «իրեն այդպես ավելի լավ է զգում», քան առօրյա հոգսերով լի աշխարհում։ Մարդուն եթագիտակցորեն դուր է գալիս խաղային գործընթացը, քանի որ դա նրա համար ժամանակի ընթացքում դառնում է «հարմարավետության զոնա»։ Արտամղված և չիրականացված ցանկությունները, ներքին և արտաքին կոնֆլիկտները մարդը փորձում է «լուծել» խաղի միջոցով։ Այսպիսով՝ մենք դառնում ենք մեր սեփական օրգանիզմի գերին։

Ի՞նչ անել

Խաղամոլությամբ զբաղվող մասնագետները հիմնականում երկուսն են՝ հոգեբան (կամ կլինիկական հոգեթերապևտ) և հոգեբույժ։ Հակիրճ անդրադառնանք հոգեբուժական մոտեցմանը։ Առաջացած «դոֆամինային քաղցը» կոմպենսացնելու համար մասնագետը նշանակում է հիմնականում SsRI`սերոտոնինի հետգրավման սելեկտիվ ինհիբիտորներ) խմբի հակադեպրեսանտներ և նեյրոլեպտիկներ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  ՆՅՈՒԹԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾԸ ԿՐՈՒՄ Է ԶՈՒՏ ԻՆՖՈՐԱՄՑԻՈՆ ԲՆՈՒՅԹ։ ԽՆԴՐԱՆՔ ՌՎ ՀՈՐԴՈՐ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԶԲԱՂՎԵԼ ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԴԻՄԵԼ ՄԱՍՆԱԳԵՏԻ։ ՀԵՏԵՎԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՀԱՑՈՒ։ Նշենք, որ հոգեբուժական միջնորդությունը մեծամասնության դեպքերում վերջնական լուծում խնդրին չի տալիս։ Պարզապես դեղորայքի հետ ուղեկցվող հոգեթերապևտիկ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ լինել (կոմբինացված մոտեցում)։ Քանի որ խնդրի արմատները հիմնականում հոգեբանական են, ապա վերջնական լուծում խնդրին տալիս է հենց հոգեբանությունը։ Եվ այսպես՝ ի՞նչ անել։ Նախ, հավատալ սեփական ուժերին և ի սրտե ցանկանալ մեկընդմիշտ դուրս գալ այդ «դժոխքից» եվ ԳԻՏԱԿՑԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԴՈՒՔ ԽԱՂԱՄՈԼ ԵՔ։ Եթե դուք ընդունել եք այս փաստը, ապա շնորհավորում ենք․ դուք լավացման և խնդրից շուտափույթ ազատվելու ճանապարհի կեսին եք։ Աշխարհի ոչ մի լավագույն հոգեթերապևտ և հոգեբույժ ի զորու չէ ձեզ օգնել, եթե ինքներդ չցանկանաք դուրս գալ այդ վիճակից։ Պետք չէ ոչ մի դեպքում քարկոծել սեփական «ես»-ը և ագրեսիա դրսևորել սեփական անձի նկատմամբ։ Յուրաքանչյուր դեպք ունիկալ է։ Սակայն պետք է հասկանանք, որ խաղը ինքնին պատճառ չէ, այլ՝ հետևանք, ընդ որում՝ հոգեբանական կառուցվածքով․ այսինքն՝ «ֆինանսական եկամուտ ունենալու նպատակով խաղի» հիմքում իրականում ընկած է հոգեբանական որևէ խնդիր։ Խնդրից ազատվելու կարևորագույն նախապայմաններից է «հանուն ինչի՞» բանաձևը։ Ինչպես Նիցշեն էր ասում՝ «եթե մարդն ունի «հանուն ինչի»-ն, ապա կարող է դիմանալ ցանկացած «ինչպես»-ին»:

Պրակտիկ վարժություն

Նախ, մինչ սկսելը ստիպում ենք մեզ առնվազն 3 օր չխաղալ, դուրս գալ այդ պրոցեսից։ Հասկանում ենք, որ դա շատ ժամանակ դժվար է, բայց պետք է ստիպել սեփական անձին։ Ընդ որում՝ եթե զգում եք դիսկոմֆորտ (որը հավանաբար կզգաք), մտքում ասում եք, որ «սա ժամանակավոր բնույթ է կրում, հարկ եղած ժամանակ ես անպայմանորեն կվերադառնամ խաղին»։

Վերցնում ենք թուղթը (ավելի լավ կլինի հատկացնել սրա համար առանձին օրագիր) և գրում ենք մեր մտքերը, կապ չունի՝ ինչ միտք։ Օրվա ընթացքում առաջացած ցանկացած միտք սկսում ենք գրել։ Կարող ենք նաև այսպես անել․ վերցնում ենք տետրը կամ օրագիրը, էջի կիսում ենք և ձախ կողմում գրում ենք ՊԱՏՃԱՌՆԵՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԽԱՂՈՒՄ ԵՄ և ՊԱՏՃԱՌՆԵՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՉԽԱՂԱՄ։ Լինում ենք ինքներս մեզ հետ մաքսիմալ անկեղծ և գրում ենք։ Հաճախակի սկսում ենք ուսումնասիրել օրագիրը։ Գիտականորեն ապացուցված փաստ է, որ գրավոր խոսքը մարդկանց համար ավելի համոզիչ է և տպավորվող, քան բանավորը։

Ուրի՞շ

Երբ դուրս գաք խաղային պրոցեսից, բնականաբար ձեզ մոտ կսկսի ապատիայի վիճակ և կզգաք «դատարկություն»՝ ֆիզիկապես և հոգեպես։ Ունենալու եք բավականին ազատ ժամանակ, որը պետք է գտնեք՝ ինչով լցնեք։ Լավագույն միջոցը սեփական անձի զարգացման վրա աշխատելն է (օրինակ՝ գրքեր կարդալ, լեզուներ ուսումնասիրել և այլն)։ Դուք պետք է հասկանաք, որ քանի դեռ եղել եք «խաղի մեջ», ձեր անձը, ձեր գիտելիքները դեգրադացվել են, դուք «հետ եք մնացել մյուսներից»։Բայց երբեք ուշ չէ, փորձեք բաղթողածը լրացնել հնարավորինս շուտ և շարժվեք առաջ։

Ընտանիքի, ընկերների և հարազատների օգնություն

Խաղամոլության հաղթահարման գործում բավականին մեծ է «հիվանդի» շրջապատի դերը։ Եթե խաղամոլը ունենում է հենարան, ապա բավականին արագ կարող է դուրս գալ այդ վիճակից։ Նախ՝ ընտանիքի անդամները պետք է խաղացողին ընդունեն «այնպիսին, ինչպիսին որ կա»: Ոչ մի անգամ պետք է կտրուկ մատնանշել նրան իր թերությունների մասին։ Այլ պետք է փորձել ընդհանուր նպատակ, «իմաստ» գտնել՝ հաղթահարելու համար։ Լավ կլինի, որ ընտանիքի անդամները վերցնեն իրենց հսկողության տակ խաղացողի ֆինանսական միջոցները և կապի բոլոր միջոցները, որով հնարավոր է խաղալ։ Ի՞նչ անել պարտքերի հետ Բնականաբար խաղացողի «կարիերայում» գալիս է մի վիճակ, երբ նա կորցնում է սեփական ֆինանսական միջոցները և սկսում է ծանոթներից, ընկերներից գումար խնդրել՝ շարունակելու համար խաղային պրոցեսը։ Հաճախ, այսպես ասած, «խաղային աֆեկտիվ վիճակում» նման մարդիկ վերցնում են բարձր տոկոսադրույքով արագ տրամադրվող վարկեր՝ չգիտակցելով հետևանքների մասին։ Այդ պահից սկսած՝ խաղացողին խաղային պրոցեսում պահում են հիմնականում պարտքերը։ Նրանք փորձում են հետ վերադարձնել կորցրածը։ Դա բնականաբար հնարավոր չէ։ Նույնիսկ եթե շահեք ջեք փոթ, ապա ունենալով խաղամոլություն՝ անպայմանորեն կպարտվեք և կհայտնվեք ավելի սարսափելի հոգեվիճակում։ Ինչքան էլ «հակաօրինական» հնչի հետևյալ միտքը՝ բայց ոչ մի բանկ/վարկային կազմակերպություն չպետք է գերադասեք սեփական անձից և հոգեկան առողջությունից։ Բանկերի հետ կարելի է «լեզու գտնել», պայմանավորվել մասնակի մարումների համար, բայց ձեր հոգեկանը, բավարար «խնամք» չստանալու հետևանքով՝ կարող է վերջնականապես դեգրադացվել։  Հիշե՛ք, որ նժարի մի կողմում դրված է ձեր անձը, մյուսում՝ խաղից առաջացած բացասական հետևանքները։ Ձեր ընտրությունից է կախված ձեր ապագան։ 


Գեշտալտ թերապիաԱշի գիտափորձՅուրօրինակ և անկրկնելի Նիկոլա ՏեսլանԷդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարըԽաղամոլություն․ ի՞նչ անելՀոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլԱմբոխը և Լինչի դատաստանըԽելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն ՆեշըԼսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan