Հոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլ

Զիգմունդ Ֆրոյդը անձի զարգացումը ներկայացնում էր հոգեսեռական զարգացման փուլերով: Այդ փուլերից առաջինը օրալ փուլն է, որն ընդգրկում է երեխայի ծննդից մինչև 18 ամսեկան հասակը: Նորածինը սնունդը ստանում է մոր կրծքից կերակրվելու ճանապարհով, ուստի այս շրջանում հենց բերանն է տանում կենսաբանական պահանջմունքների բավարարման և հաճույքի զգացողության: Հենց այդ  պատճառով բերանը, շրթունքները, լեզուն և կոկորդը դառնում են երեխայի ակտիվության և հետաքրքրության առարկան:

Զիգմունդ Ֆրոյդը վստահ էր, որ բերանը մնում է կարևոր էրոգեն գոտի ողջ կյանքի ընթացքում: Նույնիսկ հասուն տարիքում նկատվում են օրալ փուլից մնացած գործողություններ, որոնք դրսևորվում են ծամոն ծամելով, եղունգ կրծելով, ծխելով, շատակերությամբ, ալկոհոլի կիրառությամբ, ինչը, ըստ ֆրեյդիստների, ցույց է տալիս լիբիդոյի կամ սեռական էներգիայի կապը օրալ գոտու հետ: 

Քանի որ հոգեվերլուծության մեջ հաճույքի զգացողությունը և սեռականությունը սերտ կապված են իրար հետ, ապա համաձայն դրա՝ երեխայի մոտ հաճույքի բավարարման առաջին օբյեկտը համարվում է մայրական կուրծքը, իսկ իր մարմնի վրա այդ մասը բերանն է:  Այս փուլի հիմնական նշանակությունն է անձի մեջ ձևավորել դիրքորոշումներ՝ կախվածություն կամ անկախություն, վստահություն կամ անվստահություն ուրիշների հետ շփման ընթացքում: Ժամանակի ընթացքում երեխան կորցնում է հետաքրքրությունը մոր կրծքի նկատմամբ և անցում է կատարում սեփական մարմնին. ծծում է իր մատը կամ լեզուն, որպեսզի նվազեցնի տագնապայնության մակարդակը:

Հետագա ուսումնասիրությունների արդյունքում օրալ փուլը բաժանվել է երկու ենթափուլերի՝ օրալ-պասիվ և օրալ-ագրեսիվ (օրալ-սադիստական):

Օրալ-պասիվ փուլը սկսվում է երեխայի ծննդից և ավարտվում է 6 ամսեկան հասակում: Ֆրոյդը առաջ էր քաշում այն գաղափարը, համաձայն որի,  այն երեխաները, որոնք գերխնամքի են ենթարկվել մանկության այս շրջանում, հետագայում, ամենայն հավանականությամբ կունենան օրալ-պասիվ բնավորություն: Օրալ-պասիվ բնավորությամբ անձը ունի հետյալ բնութագիրը. ուրախ է, լավատես, շրջակա միջավայրից սպասում է խնամք, վստահող է, կախյալ է, որը կարող է հիմք հանդիսանալ դեպրեսիաների ձևավորման համար: Սթրեսային իրավիճակում նման մեծահասակները օգնության հենարան են փնտրում, անընդհատ ցանկանում են խրախուսանք ստանալ: 

Օրալ-ագրեսիվ կամ օրալ-սադիստական փուլը սկսում է 6 ամսեկանից և ձգվում է մինչև 18 ամսեկան: Այս փուլում երեխաների մոտ դուրս են գալիս ատամները, որի արդյունքում կծելը և ծամելը կարևոր գործիք են դառնում տագնապայնությունը կամ մոր բացակայությունը արտահայտելու համար: Երեխաները արդեն տարբերակում են իրենց և ծնողին, հենց այդ ժամանակ էլ սկսում են երկբևեռ հույզեր տածել մոր հանդեպ, քանի որ մայրը միաժամանակ և՛ հաճույքի աղբյուրն է, և՛ նույն ժամանակ էլ իրեն կտրում է հաճույքից: Հենց այդ դեպքում էլ երեխան կարող է պատժել մորը իր ատամների օգնությամբ: Այս փուլում ֆիքսացիա ունենալու դեպքում ձևավորվում են բնավորության հետևյալ գծերը. հակվածություն բանավիճելու, վատատեսություն, սարկազմ, ցինիկ վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, մազոխիզմ: Նման մեծահասակների բնորոշ է նաև շահագործել ուրիշներին: 

Օրալ փուլը ավարտվում է այն ժամանակ, երբ մայրը դադարում է կերակրել կրծքով:

«Անհատ», «անձ», «անհատականություն»Գեշտալտ թերապիաԱշի գիտափորձՅուրօրինակ և անկրկնելի Նիկոլա ՏեսլանԷդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարըԽաղամոլություն․ ի՞նչ անելՀոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլԱմբոխը և Լինչի դատաստանըԽելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն ՆեշըԼսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan