Ամբոխը և Լինչի դատաստանը

Ամբոխը որպես սոցիալ-հոգեբանական երևույթ բավականին երկար ուսումնասիրությունների է ենթարկվել տարբեր գիտնականների կողմից: Չնայած այդ փաստին, չկա հստակ ձևակերպված որևէ սահմանում, ուստի փորձենք ընդհանրացնել առկա մոտեցումները և նշել, որ ամբոխը  սոցիալական իրական խումբ է, որը կարող է կազմված լինել մի քանի անձից մինչև հարյուրավոր կամ հազարավոր անհատներայն չունի կառուցվածք, փոխարենը ունի մեծ ուժ, որն ունակ է շատ լուրջ ազդեցություն թողնել հասարակության վրա: Այս դեպքում անհատները իրար չեն ճանաչում նախապես, քանի որ նման խմբերը հիմնականում ձևավորվում են տարերայնորեն և անսպասելիորեն: Նման խմբերի պարզ օրինակ է համարվում ցույցերի ժամանակ ձևավորված զանգվածը: Ամբոխը՝ լինելով մարդկանց մեծ խումբ, թելադրում է իր կանոնները, որի արդյունքում էական ազդեցություն է ունենում մասնակիցների հոգեբանության վրա:  

Ամբոխի ազդեցությամբ դրսևորվում է ապանձնայնացում, այսինքն անձը կորցնում է իր ես-ը (իրեն ոչ ոք չի ճանաչում, ուստի նա կարող է անել այն, ինչ ինքն է ցանկանում): Սրա արդյունքում նվազում է պատասխանատվության մակարդակը: Այս փոփոխություններին հաջորդում է նաև հույզերի և բնազդների ակտիվացումը, որի արդյունքում զանգվածները դառնում են ներշնչվող: Հույզերի ակտիվացմանը զուգընթաց նվազում է նաև մտածելու ունակությունը: Այսպիսով՝ ամբոխը ստեղծում է բոլոր պայմաններն այն բանի համար, որ մասնակիցները գործեն չմտածված, առաջնորդվեն իրենց հույզերով և ապրումներով: Շատ հաճախ նման վարքը հիմք է հանդիսանում ագրեսիվ դրսևորումների, վանդալիզմի և նման այլ գործողությունների համար:

Դիտարկենք ամբոխի հոգեբանական առանձնահատկությունները նկարագրող Լինչի դատաստանի դեպքերը, որոնք ագրեսիվ գործողություններ էին՝ ուղղված ամերիկյան սևամորթների դեմ: Լինչի դատաստան եզրույթի ներքո հասկացվում են այն դեպքերը, երբ առանց դատավորի որոշման, ամբոխը սպանում է որևէ գործում մեղադրվողին: Ն. Միլլերն ու Ջ. Դոլլարդը դեռևս 1941 թվ.-ին հրատարակված գրքում ներկայացրել են հետևյալ օրինակը: Սևամորթ Արթուր Ստիվենսոնին մեղադրում էին այն բանում, որ նա սպանել է իր սպիտակամորթ սիրուհուն, քանի որ վերջինս ցանկացել է բաժանվել իրենից: Սրա արդյունքում Արթուրին ձերբակալում են, նույնիսկ տեղափոխում են այլ քաղաքի բանտ, որպեսզի նրան չվնասեն: Սակայն սա չի խանգարում մոտ հարյուր սպիտակամորթների, ովքեր,  իմանալով նրա տեղը, գնում են բանտ, բռնում են Արթուրին և բերում դեպքի վայր: Ագրեսիվ ամբոխը հարձակվում է զոհի վրա և սպանում, իսկ հետո դիակը քարշ են տալիս քաղաքի փողոցներով: Քաղաքի լարված մթնոլորտը հնարավոր է լինում հանգստացնել միայն այն բանից հետո, երբ միջամտում են կարգապահ ուժերը:  

Ահա այս օրինակը ցույց է տալիս, թե որքան ագրեսիվ, դաժան և անկառավարելի կարող է դառնալ ամբոխը:

«Անհատ», «անձ», «անհատականություն»Գեշտալտ թերապիաԱշի գիտափորձՅուրօրինակ և անկրկնելի Նիկոլա ՏեսլանԷդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարըԽաղամոլություն․ ի՞նչ անելՀոգեսեռական զարգացման փուլերը ըստ հոգեվերլուծության. օրալ փուլԱմբոխը և Լինչի դատաստանըԽելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն ՆեշըԼսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan