Դորիան Գրեյի համախտանիշ

Դորիան Գրեյի համախտանիշ կամ վախ ծերանալուց։ Այս համախտանիշի դեպքում մարդիկ ծայրահեղորեն հետևում են իրենց արտաքին փոփոխություններին, դիմում են վիրահատությունների կամ այլ քայլերի, գնում են երիտասարդական ոճի հագուստ՝ միայն թե ավելի երիտասարդ տեսք ունենան։  

Համախտանիշի անվան ծագումնաբանության հիքում Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հայտնի ստեղծագործությունն է, որի գլխավոր հերոսը՝ Դորիանը, լինելով հմայիչ և գրավիչ երիտասարդ, մի օր գիտակցում է, որ ծերանալու է և կորցնելու է իր գեղեցկությունը։ Այս միտքը խենթացնում է Դորիանին, և մի անգամ նա սեփական դիմանկարին նայելիս ցանկանում է, որ դիմանկարը ծերանա, իսկ ինքը մնա երիտասարդ և գեղեցիկ։ Ցանկությունը կատարվում է․ Դորիանը մնում է երիտասարդ, իսկ դիամանկարը ծերանում է՝ ցույց տալով իր իսկական էությունը և հիշեցնելով՝ թե ով է ինքը իրականում։

Դորիան Գրեյի համախտանիշը ուսումնասիրվել է տարբեր հոգեբանների կողմից, Ամերիկյան հոգեբանների ասոցիացիան սա չի դիտարկում որպես հիվանդություն, այնուամենայնիվ՝ շատերը եկել են այն եզրահանգման, որ այս վիճակը քանդում է մարդու ներաշխարհի ամբողջականությունը, նրա փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ և խանգարում է ինքնազարգացմանը։

Համախտանիշի դրսևորման ակնառու նշանները երևում են, երբ սկսում են սպիտակել մազերը, հայտնվում են կնճիռներ, մաշկը կորցնում է իր տեսքը, որի արդյունքում նկատվում են հուզական ծանր ապրումներ։ Իրականում, նման ապրումներ կարող են նկատվել յուրաքանչյուր մարդու մոտ, ուղղակի խնդիրը դրսևորման աստիճանների մեջ է։

Դորիան Գրեյի համախտանիշը կարող է վտանգավոր լինել և հիմք հանդիասանալ դեպրեսիայի, ինքնասպանության մտքերի, նարցիսիզմի և այլ բացասական վիճակների ձևավորման համար։

Համախտանիշը բավականին լայն տարածում ունի հասարակական գործիչների՝ կինոաստղերի, դերասանների, երգիչների շրջանում։ Այն կարող է հաղթահարվել հոգեթերապևտիկ գործունեության արդյունքում։

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan