Պոզիտիվ հոգեթերապիա

Պոզիտիվ Հոգեթերապիան հոգեթերապևտիկ մեթոդ է, որը մշակվել է Նոսրաթ Պեզեշկյանի և նրա կոլեգաների, համախոհների օգնությամբ Գերմանիայում 1968թ-ին:
<<Առողջ է ոչ թե նա, ով խնդիրներ չունի, այլ նա, ով կարողանում է դրանք լուծել>>:
Ն. Պեզեշկյան
Այս մեթոդը բնութագրվում է որպես հումանիստական, հոգեդինամիկ, միջմշակութային հոգեթերապիա և որպես ինտեգրատիվ մեթոդ, քանզի ներառում է հումանիստական, համակարգային, հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային թերապիայի էլեմենտներ:
Ն. Պեզեշկյանը ծնվել է Իրանում (1933-2010), այնուհետև տեղափոխվել Գերմանիա, որտեղ աշխատել է որպես հոգեբույժ, նյարդաբան և հոգեթերապևտ: Այդ ժամանակ էլ հենց աշխատել է նոր մեթոդի՝ հետագայում Պ.Հթ-ի ստեղծման ուղղությամբ: Դրա շարժառիթն են դարձել հումանիստական հոգեբանության զարգացումը, իր հանդիպումը էկզիստենցիալ հոգեբան ֆրանկլի հետ: Պեզեշկյանը որոնում էր ինտեգրատիվ մի մեթոդ, որը կամուրջ կլիներ հոգեանալիզի և բիհեյվիորալ թերապիայի միջև: Մեթոդն ի սկզբանե կոչվել է <<դիֆերենցիալ անալիզ>> մինչ 1977թ-ը, այնուհետև Պեզեշկյանը հրապարակում է իր աշխատությունը, որտեղ կիրառում է <<Պոզիտիվ հոգեթերապիա>> անվանումը: Պոզիտիվ տերմինն իր ծագումնաբանությամբ լատինական <<positum>>` ակտուալ, առկա, փաստացի բառից է:
Այսպիսով՝ Պոզիտիվ հոգեթերապիայի նպատակն է գտնել, տեսնել, ճանաչել ոչ թե միայն խանգարումը, սիմպտոմը, խնդիրը, այլ օգնել մարդուն տեսնել ու գիտակցել այդ իսկ խնդրում թաքնված ու առկա ընդունակությունները, հնարավորություններն ու ռեսուրսները և դրանցից, որոնք են գերօգտագորված կամ թերի, ինչը հանգեցրել է այն արդյունքին, որը կոչում ենք խնդիր, հոգեսոմատիկա, խանգարում:
Պոզիտիվ հոգեթերապիայի գործիքակազմը բավականին ծավալուն է. այս հոդվածում նշենք դրանցից մեկը՝ պատմվածքների, իմաստությունների, առակների օգտագործումը՝
Տառապել, թե՞ գործել
Գործողություն 1
Ես գնում եմ փողոցով:Հանկարծ տեսնում եմ խորը փոս:
Ընկնում եմ փոսը:
Կործանված եմ…, հույս չկա… Ես մեղավոր չեմ:
Անսահման ժամանակ կպահանջվի, որպեսզի դուրս գամ:

Գործողություն 2
Ես գնում եմ նույն փողոցով: Հանկարծ տեսնում եմ խորը փոս:
Ես ինձ այնպես եմ պահում, կարծես չեմ տեսնում դա: Նորից ընկնում եմ փոսը:
Չեմ հավատում , որ նորից նույ փոսում եմ: Բայց դրանում իմ մեղքը չկա:
Դեռևս շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի դուրս գամ այդտեղից:

Գործողություն 3
Ես գնում եմ նույն փողոցով: Հանկարծ տեսնում եմ մայթում գտնվող փոսը:
Գիտակցում եմ դա… Միևնույն է ընկնում եմ այդ փոսն ըստ սովորության:
Աչքերս բաց են, գիտեմ՝ որտեղ եմ, սրանում ես եմ մեղավոր:
Եվ ես միանգամից դուրս եմ գալիս փոսից:

Գործողություն 4
Գնում եմ նույ փողոցով:
Տեսնում եմ խորը փոսը և դրա կողքով անցնում:

Գործողություն 5
Ես գնում եմ այլ փողոցով:

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan