Ստոկհոլմյան համախտանիշ

Ստոկհոլմյան համախտանիշը եզրույթ է, որը նկարագրում է պաշտպանական-անգիտակցական տրավմատիկ կապը, միակողմանի կամ երկկողմանի համակրանքը, որն առաջանում է զոհի և ագրեսորի միջև՝ զավթելու, գողանալու, սպառնալու կամ բռնության ժամանակ։ Ուժեղ հուզական ապրումների արդյունքում զոհերը սկսում են խղճալ ագրեսորներին, արդարացնել նրանց գործողությունները, և վերջնական արդյունքում նույնացնում են իրենց՝ նրանց և նրանց գաղափարների հետ։ Եթե հաջողվում է ձերբակալել հանցագործներին, ապա նախկին զոհերը՝ Ստոկհոլմյան համախտանիշի արդյունքում, սկսում են ակտիվորել հետաքրքրվել նրանց հետագա կյանքով, խնդրում են մեղմացնել պատիժը, այցելում են բանտ և այլն, ավելի ծայրահեղ դեպքերում կարող են խոչընդոտել ագրեսորների ազատազրկման գործընթացին։ Ստոկհոլմյան համախտանիշ եզրույթի հեղինակը կրիմինալիստ Նիլս Բեջերոուտն է, որը օգտագործել է այդ եզրույթը 1973 թվ․-ին Ստոկհոլմում պատանդներին ազատելու գործի ժամանակ։ Պաշտպանական մեխանիզմը, որն ընկած է Ստոկհոլմյան համախտանիշի հիմքում, առաջին անգամ նկարագրվել է Աննա Ֆրոյդի կողմից 1936 թվ․-ին, և հենց այդ ժամանակ էլ ստացել է «նույնականացում ագրեսորի հետ» անվանումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Ստոկհոլմյան համախտանիշը հոգեբանական պարադոքս կամ խանգարում չէ, այլ՝ մարդու հոգեկանի նորմալ ռեակցիա շրջակա միջավայրի տրավմատիկ իրադարձությունների նկատմամբ։ Այդպիսով՝ Ստոկհոլմյան համախտանիշը ներառված չէ հոգեկան հիվանդությունների միջազգային որևէ դասակարգման մեջ։ 

Ստոկհոլմյան համախտանիշի ձևավորման համար կարող են հիմք հանդիսանալ որոշ գործոններ։ Թվենք դրանցից մի քանիսը․

  • Գործում է պաշտպանական մեխանիզմը, ուստի դրա արդյունքում զոհը սկսում է մտածել, որ եթե համագործակցի ագրեսորի հետ, ապա վերջինս չի վնասի իրեն։ Այդ պատճառով`զոհը իսկապես փորձում է նույնանալ ագրեսորի հետ։
  • Երկար ժամանակ այդ կարգավիճակում մնալով՝ զոհը սկսկում է ավելի լավ ճանաչել ագրեսորի անձնային որակները։ Այդ ժամանակ զոհը սկսում է հավատալ, որ դա միակ ճիշտ ելքն է եղել։
  • Երբ զոհը չի ցանկանում համագործակցել ոստիկանության հետ, քանի որ, օրինակ հակակրանք է տածում վերջիններիս հանդեպ։
  • Երբ զոհը դրական է տրամադրվում ագրեսորի նկատմամբ, քանի որ վերջինս կարող է դրական վերաբերմունք ունենալ զոհի նկատմամբ։

Ստոկհոլմյան համախտանիշի ձևավորման պատմությունը․1973 թվ․-ի օգոստոսի 23-ին բանտից փախած Յան-Էրիկ Օլսսոնը միայնակ գրավեց Ստոկհոլմ քաղաքում գտնվող «Kreditbanken» բանկը՝ վնասելով մի ոստիկանի, և պատանդ վերցնելով բանտի չորս աշխատակիցների՝ երեք կնոջ և մեկ տղամարդու։ Այդ քայլից հետո նա ոստիկաններից պահանջեց բանտից ազատել և իր մոտ բերել Կլարկ Ուլոֆսոնին։ Ոստիկանները կատարեցին այդ պահանջը։ Պատանդները շարունակում էին մնալ այդ կարգավիճակում, իսկ այդ օրերի ընթացքում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ․սկզբում պատանդները վախենում էին ագրեսորներից, քանի որ նրանք սպառնում էին կախաղան հանել իրենց, իսկ հետո՝ պատանդները սկսում են դրական տրամադրվել իրենց պատանդ պահող անձանց նկատմամբ։ Պատանդները այդ կարգավիճակում մնացին մի քանի օր։ Ոստիկանները կարողացան ազատել վերջիններիս միայն ամսի 28-ին։ Նախկին պատանդները հայտարարեցին, որ վախենում էին, ոչ թե ագրեսորներից, որոնք ոչ մի վատ բան չեն արել իրենց հետ, այլ ոստիկաններից։ Որոշ տվյալների համաձայն՝ պատանդները իրենց գումարով փաստաբաններ էին վարձել՝ իրենց որպես պատանդ պահող անձանց ազատելու համար։  Դատական գործընթացի արդյունքում բացահայտվեց, որ Ուլոֆսոնը ոչ թե օգնել է Օլսսոնին, այլ փորձել է փրկել պատանդներին։ Նրան պատասխանատվության չենթարկեցին, արդյունքում՝ ազատության մեջ լինելով, նա սկսեց բարեկամական շփում պահել պատանդներից մեկի ընտանիքի հետ։  Օլսսոնը դատապարտվեց 10 տարի ազատազրկման, իսկ այդ ընթացքում վերջինս բավականին շատ հաճոյախոսական բնույթի նամակներ էր ստանում տարբեր կանանցից։ Այս դեպքի արդյունքում էլ հոգեբանական այս երևույթը ստացավ Ստոկհոլմյան համախտանիշ անվանումը։ 

 

 

 

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan