Մետրոյում նվագող ջութակահարը

2007 թվ․-ի հունվարյան ցուրտ մի առավոտ Վաշինգտոնի մետրոյի կայաններից մեկում հայտնվեց մի տղամարդ՝ ջութակը ձեռքին, և սկսեց նվագել։ 45 րոպեի ընթացքում նա նվագեց 6 ստեղծագործություն։ Պիկ ժամ էր, ուստի նրա կողքով անցան ավելին քան 1000 մարդ, որոնց մեծ մասը շտապում էին աշխատանքի։ Ամբողջ 45 րոպեի ընթացքում միայն 6 մարդ կարճ ժամանակով կանգ առավ և լսեց այդ երաժշտությունը, իսկ 20 հոգին գումար տվեցին՝ առանց կանգնելու և լսելու։ 45 րոպեի ընթացքում երաժիշտը աշխատեց 32 դոլար։

Շտապող մարդկանցից և ոչ-ոք չէր գուշակել, որ մետրոյի ջութակահարը Ջոշուա Բելլն էր, աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը։ Վերջինս կատարում էր երբևէ գրված ամենաբարդ ստեղծագործություններից, իսկ նրա ձեռքում Ստրադիվարիի 3,5 մլն դոլար արժողությամբ ջութակն էր։

Այդ ելույթից ընդամենը երկու օր առաջ նա ելույթ էր ունեցել Բոստոնում, որտեղ տոմսի միջին արժեքը 100 դոլար էր, ընդ որում`երաժշտական երեկոյի բոլոր տոմսերը վաճառված են եղել։

Ջոշուա Բելլի ելույթը մետրոյում սոցիալ-հոգեբանական գիտափորձ էր, որը կազմակերպվել էր «Washington Post»-ի կողմից, և նպատակ ուներ ուսումնասիրել մարդկանց ընկալումը, ճաշակը և գնահատելին։ Գիտափորձի կարևոր հարցն էր․ արդյո՞ք առօրյա կյանքում՝ ոչ անհրաժեշտ պահին, մենք կանգ ենք առնում, որպեսզի գնահատենք գեղեցիկը, արդյո՞ք ճանաչում ենք տաղանդը անսպասելի իրադրություններում, թե՞ ոչ։ Գիտափորձի արդյունքում հանգում ենք այն եզրահանգման, որ մենք ուղղակի ոչ միշտ ենք կարողանում գնահատել մեզ շրջապատող գեղեցիկը։ 

 

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan