Մեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ

Հայտնի իտալացի հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոն ասում էր, որ «խանգարվածները դա նույն հանճարներն են, որոնք պարզապես չեն կարողանում արտահայտել իրենց մտքերը»: Ասում են, որ հանճարից մինչև խանգարված ընդամենը մի քայլ է: Քիչ չեն դեպքերը, երբ հանճարները տառապել են հոգեկան խանգարումներով: Դիտարկենք հայտնի դեպքերից մի քանիսը: 
 

Աբրահամ Լինքոլն․ պատմաբանները նշում են, որ ԱՄՆ-ի նախագահը տառապել է դեպրեսիայով, հաճախ էր լացում և մի քանի անգամ նույնիսկ ինքնասպանության փորձ է արել: 

Էռնեստ Հեմինգուեյ նա նույնպես հոգեկան առողջության հետ լուրջ խնդիրներ ուներ: Ինչպես արվեստագետների մեծ մասը, նա տառապում էր քրոնիկական ալկոհոլիզմով: Սակայն նրա մոտ առկա էին նաև այլ խանգարումներ՝ բիպոլյար խանգարումից ու գլխուղեղի վնասվածքից մինչև անձի նարցիսական խանգարում: 

Վինսենտ Վան Գոգ գաղտնիք չէ, որ նա նույնպես ունեցել է հոգեկան խնդիրներ: Ասում են, որ բիպոլյար-աֆեկտիվ խանգարումն է եղել պատճառը, որ նա կտրել է իր ականջը: Վան Գոգը շատ էր օգտագործում աբսենտ, որի պատճառով նրա մոտ առաջանում էին տեսիլքներ, էպիլեպտիկ ցնցումներ: Նույն խնդիրները ունեցել է նաև Լյուդվիգ վան Բեթհովենը: 

Էդգար Ալան Պոորոշ մասնագետների կարծիքով նրա մոտ եղել է ցնորազառանցանքային խանգարում: 1849 թ. հոկտեմբերին Պոյին գտան փողոցում զառանցելիս, ով չէր կարողանում պատասխանել այն հարցին, թե ոնց էր այդտեղ հայտնվել: Հաջորդ օրը նա մահացավ հիվանդանոցում: 

Ալֆրեդ Նոբել տաֆոֆոբիայով (կենդանի թաղվելու վախ) տառապում էր ոչ միայն Նիկոլայ Գոգոլըայլև «Նոբելյան մրցանակի» հիմնադիրը: Իմիջիայլոց, Նոբելի հայրը համարվում էր, այսպես կոչված, «ապահով դագաղի» ստեղծողը, ով նույնպես ուներ տաֆոֆոբիա: Կենդանի թաղվելուց վախում էին նաև Արթուր ՇոպենհաուերըՄարինա Ցվետաևան: 

Սերգեյ Եսենին նրան անըդհատ թվում էր, որ իր շուրջը բոլորը չարախոսում են իրենից: Եսենինի կենսագրության ուսումնասիրողներից մի քանիսը պնդում են, որ նա ունեցել է բիպոլյար-աֆեկտիվ խանգարում (մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), ինքնասպանության հակվածություն, որը բարդեցված էր ժառանգական ալկոհոլիզմով: 

Նիկոլա Տեսլա այս հանճարի մոտ նույնպես նկատվում էին տարօրինակություններ: Նա ուներ ամեն ինչը մինչև վերջին հասցնելու մանիա: Այսպես՝ քոլեջում նա որոշեց, որ պետք է կարդա Վոլտերի գրքերը և, չնայած որ նրան դուր չեկավ հեղինակը, այնուամենայնիվ, նա կարդաց բոլոր 100 հատորները: Նա սարսափում էր կանացի մազերից, ականջօղերիցմարգարիտներից և ոչ մի անգամ սեղան չէր նստում կանանց հետ: 

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan