Տրիխոտիլոմանիա

ՀՄԴ-10-ում տրիխոտիլոմանիան ներառված է հոգեկան և վարքային խանգարումների շարքում։ Սրա դեպքում մարդը սկսում է պոկել կա՛մ գլխի, կա՛մ էլ մարմնի այլ մասերում գտնվող մազերը։ Հիմնականում դրսևորվում է լարվածության դեպքում, կամ էլ այն անձանց մոտ, ովքեր աչքի են ընկնում անհավասարակշիռ հոգեկանով։ Հասուն անձանց դեպքում երկու անգամ ավելի հաճախ դրսևորվում է կանանց մոտ։ Կարող է համադրվել նաև տրիխոֆագիայի կամ մազաթափության հետ։

Առաջին անգամ տրիխոտիլոմանիան նկարագրվել է ֆրանսիացի մաշկաբան Ֆ․ Ա․ Ալլոպոյի կողմից 1889 թվ․-ին։ Այս հիվանդությունը դրսևորվում է նյարդային վիճակներում, շիզոֆրենիայի դեպքում, ինչպես նաև գլխուղեղի օրգանական վնասվածքների դեպքում։ Երեխաների մոտ տրիխոտիլոմանիայի ձևավորման համար էական հիմք կարող են հանդիսանալ հոգեկան տրավմաները։

Տրիխոտիլոմանիայի դեպքում նկատվում են վնասված կամ էլ ճաղատացած հատվածներ գլխի, ճակատի, հոնքերի, թարթիչների մազերի հատվածներում, որոնք սովորաբար համաչափ են պոկվում։ Որպես կանոն, տրիխոտիլոմանիայով տառապողները իրենց ուշադրությունը չեն սևեռում իրենց գործողությունների վրա, իսկ երբեմն նույնիսկ հերքում են։

Տրիխոտիլոմանիայի բուժման հատուկ մեթոդներ առանձնացված չեն։ Հիմնականում կիրառվում է հոգեթերապիա և դեղորայքային բուժում (հակադեպրեսանտներ և տագնապային խաթարումների դեպքում կիրառվող դեղորայք)։ Վերջին ժամանակներում հայտնաբերվել է, որ տրիխոտիլոմանիայով տառապող որոշ մարդկանց մոտ վնասված է SLITKR1 գենը։ Եթե հիվանդության գենային հիմքը հաստատվի, ապա սա հնարավորություն կտա գտնել բուժման առավել արդյունավետ տարբերակներ։  

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan