«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»

Եզրույթի անգլերեն տարբերակն է Crab Mentality, երբեմն էլ կիրառվում է Crab Bucket Theory անվանումը, ինչը թարգմանվում է որպես «Խեցգետիններով լի դույլի տեսություն»։ Անվան հիմքում ընկած է դույլի մեջ գտնվող խեցգետինների վարքը․որոշ խեցգետիններ կարող են դուրս գալ դույլից, սակայն երբ նրանք հասնում են դույլի ծայրին, մյուս խեցգետինները կառչում են նրանցից և թույլ չեն տալիս դուրս գալ դույլից։  

Այսկերպ՝ «Խեցգետնի մենթալիտետ» եզրույթը կիրառվում է էգոիստական վարքի տարբեր դրսևորումների նկարագրման համար՝ առանց երկարաժամկետ հետևանքների դիտարկման։ Սրա հիմքում հետևյալ գաղափարն է․ «Եթե ես չեմ կարողանում, ապա դուք ևս չեք կարողանալու»։ 

Եզրույթը խեցգետիններից և դույլից հեշտությամբ կարող ենք տեղափոխել նաև մարդկանց և նրանց սոցիալական մակարդակի վրա․ հասարակության որոշ խմբերում դիտարկվում է անհանդուրժողականություն խմբի ավելի հաջողակ անձանց հանդեպ, որոնց, մյուս մարդիկ խանգարում են հասնել մեծ հաջողությունների։ Սրա վառ օրինակ է այն, երբ ծխող մարդը փորձում է ազատվել այդ կախվածությունից, իսկ շրջապատում գտնվող մարդիկ կրկնում են․ «Միևնույնն է չի ստացվելու»։ Հետազոտող Ջոն Ռոյեկան բերում է նման մենթալիտետի բազմաթիվ օրինակներ բրիտանական, ամերիկյան, իռլանդական, ճապոնական, չինական, հնդկական և սինգապուրյան մշակույթներից։  

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan