Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»

Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի է 43 կլինիկական դեպք, որոնք բնութագրում են հոգեվերլուծական աշխատանքը տարբեր հոգեկան խաթարումների դեպքում։ Անդրադառնանք այդ դեպքերից մեկի՝ փոքրիկ Հանսի դեպքին։

Հինգամյա երեխայի ֆոբիայի վերլուծությունը հայտնի դարձավ «Փոքրիկ Հանսի դեպք» անունով, որը ներկայացնում է ֆոբիաների և վախերի հոգեվերլուծությունը։ Տղան վախենում էր սպիտակ ձիու կծելուց, որը Զիգմունդ Ֆրոյդի կողմից մեկնաբանվեց որպես վախ հորից։ Հետաքրքիրն այն է, որ չնայած այն փաստին, որ վախերը դրսևորվում էին փոքրիկ Հանսի մոտ, նա ոչ մի անգամ չի եղել Ֆրոյդի այցելուն, իսկ նրա փոխարեն ոչ անմիջական վերլուծության է ենթարկվել վերջինիս հայրը՝ ավստրիացի հայտնի դիրիժոր Մաքս Գրաֆը, ով նամակագրությամբ էր շփվում Զիգմունդ Ֆրոյդի հետ, և ծանոթանում էր իր երեխայի վախերի վերլուծությանը։ 

Այժմ ծանոթանանք դեպքին ավելի մանրամասն։ Փոքրիկ Հանսը Զիգմունդ Ֆրոյդի տարբերվող այցելուներից էր, նախադպրոցական տարիքի տղա, որի հոգեվերլուծությունը կատարվում էր հոր և Զիգմունդ Ֆրոյդի միջև։ Հանսի հայրը լինելով Զիգմունդ Ֆրոյդի մանկական սեռականության գաղափարների հետևորդներից մեկը, դիտարկում էր երեխայի սեռական ոլորտում դրսևորվող առանձնահատկությունները սկսած երեք տարեկանից, գրանցում էր դրանք, և ուղարկում Զիգմունդ Ֆրոյդին։ Նրանց նամակագրություններից պարզ է դառնում, թե ինչպիսի սեռական զարգացում է ունեցել երեխան․ հայրը պատմում էր երեխայի սեռական ոլորտում դրսևորվող հետաքրքրությունների, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ունեցած փոխհարաբերությունների, երեխայի երազների, մոր և քրոջ հետ ունեցած փոխհարաբերությունների մասին, որոնցից պարզ է դառնում, որ երեխան հետաքրքրություն է դրսևորում իր սեռական օրգանի նկատմամբ, որին տվել էր «wiwimacher» անունը։

Մի անգամ Ֆրոյդը ստանում է նամակ ոչ թե երեխայի սեռական զարգացման մասին, այլ երեխայի մոտ դրսևորվող հիվանդության մասին․ երեխայի մոտ ձևավորվել էր նյարդային հիվանդություն, իսկ ավելի կոնկրետ վախ, որ ձին կկծի իրեն։ Դրա պատճառով երեխան վախենում էր դուրս գալ տնից, և խնդրում էր իրեն տանել մոր մոտ։ Դրա հետ միաժամանակ երեխան երազներ է տեսնում, որ մայրը կորել է։ Մղձավանջից արթնանալուց հետո նա քնում էր մոր մահճակալում։

Ֆրոյդը վերլուծելով երեխայի սեռականության, ինչպես նաև վախի վերաբերյալ ուղարկված նամակները գտավ, որ երեխայի վախի հիմքում միանշանակ դրսևորվում է երեխայի արտամղված սեռական հետաքրքրությունը մոր նկատմամբ, որը արգելված է։ Երեխայի վախը ձևափոխվում է ձիու նկատմամբ դրսևորվող վախի, ձիու կերպարը ընդհանրացվում է մոր կերպարի հետ։ Ներանձնային կոնֆլիկտը՝ ցանկությունը, հետաքրքրությունը և վախը համարվում են անգիտակցական դրսևորում, որոնք հիմք են հանդիսանում ֆոբիայի ձևավորման համար։ Սակայն անորոշ էր մնում միայն մեկ հարց՝ ինչից էր վախենում Հանսը։ Հոր տված տեղեկություններից պարզ է դառնում նաև, որ ինքը՝ հայրը, միշտ էլ դեմ է եղել, որ Հանսը քնի իրենց անկողնում, բայց անկախ դրանից, Հանսը շարունակում էր այդտեղ քնել վախեցած ժամանակ։ Սրա վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Հանսը ուզում է զբաղեցնել հոր տեղը, այսինքն դրսևորվում է Էդիպյան բարդույթ։ Ուստի կարելի է ենթադրել նաև, որ Հանսը վախենում էր ոչ թե մորից, այլ հորից։ Բացի այդ նաև դրսևորվում է մեղքի զգացողություն հոր նկատմամբ։ Այս մտքերը նշվեցին Ֆրոյդի կողմից այն ժամանակ, երբ Հանսը իր հոր հետ եկավ այցելության․ «Հետո ես նրան բացատրում եմ, որ ինքը վախենում է հորից, քանի որ սիրում է մորը։ Նա կարող էր մտածել, որ հայրը այդ պատճառով բարկացած է իր վրա։ Բայց դա այդպես չէ։ Հայրը ամեն դեպքում ուժեղ սիրում է իրեն, և նա կարող է առանց վախի ամեն ինչ խոստովանել իր հորը․․․»։  Այս մեկնաբանությունից հետո Հանսի վիճակը էականորեն փոխվեց դրական ուղղությամբ։ 

Հետագայում Հանսը ընտրեց հոր ճանապարհը և իր մասնագիտական գործունեությունը ծավալեց օպերայում։ 

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan