Ապանձնայնացում

Ապանձնայնացումը սոցիալ-հոգեբանական ֆենոմեն է, որը ցույց է տալիս սեփական «ես»-ի, ինքնագիտակցության կորուստը, որի արդյունքում անհատը դառնում է ավելի ընկալունակ ամբոխի մեջ ընդունված նորմերի նկատմամբ։ Այն դրսևորվում է խմբային իրավիճակներում, որոնք երաշխավորում են անանությունը, և ուշադրությունը չեն կենտրոնացնում առանձին անհատի վրա։

Ամբոխի ազդեցությամբ մարդու վարքի փոփոխության մասին առաջինը խոսել է ֆրանսիացի սոցիոլոգ Գ․ Լեբոնը, ով գտնում էր, որ մարդկանց որոշակի կուտակումները առաջացնում են «զանգված», որի հիմնական առանձնահատկությունը դիտողականության կորուստն է։ 

Ամբոխի մեջ տեղի է ունենում․

  • ապանձնայնացում, որը հանգեցնում է իմպուլսիվ և բնազդային ռեակցիաների դոմինանտության,
  • հուզական ռեակցիաները կտրուկ սկսում են գերակայել ինտելեկտի նկատմամբ, որի արդյունքում մարդիկ սկսում են ենթարկվել տարբեր ազդեցությունների,
  • ինելեկտի կորուստ, որի արդյունքում կորչում է տրամաբանությունը,
  • անձնային պատասխանատվության կորուստ, որի արդյունքում մարդիկ չեն կարողանում կառավարել իրենց կրքերը։

«Զանգված»-ների մակարդակում մարդկանց վարքը բացատրելու փորձերը ոգևորեցին նաև այլ հեղինակների, որի արդյունքում եղած գաղափարները սկսեցին զարգացնել Զ․ Ֆրոյդը, Գ․ Բլյումերը, Գ․ Օլպորտը, իսկ հետագայում նաև Լ․ Ֆեսթինգերը, Ա․ Պեպիոունը և Տ․ Նյուկոմը, ովքեր էլ 1952 թվ․-իններմուծեցին «ապանձնայնացում» եզրույթը։ Սրա միջոցով նրանք նկարագրում էին այն իրավիճակները, երբ խմբի ներսում մարդիկ չեն դիտարկվում որպես անհատ։ Հեղինակների կարծիքով՝ ուշադրությունը բևեռվում է հենց խմբի, այլ ոչ թե խմբի անդամների վրա։ Այդ պատճառով էլ ապանձնայնացումը նպաստում է, որ անձը կատարի հակաօրինական և հակասոցիալական գործողություններ, որոնք սովորաբար զսպվում են բարոյական արգելքներով և նորմերով, այսինքն զսպվում են անձնային մակարդակում։  Ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են  անհատականությունը կապել պարգևատրման, իսկ ապանձնայնացումը՝ պատժի հետ։ Անհատը սովորում է սպասել պարգևատրման, քանի որ պատասխանատվություն է զգում իր արարքների համար, իսկ երբ զգում է, որ բարձր է պատժի հավանականությունը, ապա նա ձգտում է քողարկել կամ էլ կիսել պատասխանատվությունը խմբի մյուս անդամների հետ՝ երկրորդ պլան անցնելով։ Ֆ․Զիմբարդոն էլ նշում էր, որ բացի այս գործոնները, ապանձնայնացմանը նպաստում են նաև  անանությունը, խմբի չափսերը, հուզական գրգռվածության աստիճանը, իրավիճակի նոր և անորոշ լինելը և այլն։ Սրա արդյունքում անձը կորցնում է կոգնիտիվ վերահսկողությունը հույզերի նկատմամբ և առաջնորդվում է արտաքին գործոններով։ Նման երևույթի հայտնի դեպք է հետևյալը․ 1967թվ․-ին Օկլահոմա նահանգի համալսարանի ուսանողներից մեկը սպառնում էր ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով։ 200 հոգուց բաղկացած ամբոխը գոռում էր «Թռի՛ր», որից հետո երիտասարդը թռավ և մահացավ բոլորի աչքի առաջ։

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan