Մութ եռյակ

Հոգեբանության մեջ «Մութ եռյակ»-ը իրենից ներկայացնում է անձնային բացասական գծերի եռյակ, որը մարդկանց դրդում է կոնֆլիկտների և անհամաձայնությունների։ Որպես կանոն սրանք դրսևորվում են երեքը մեկում և իրենց մեջ ներառում են նարցիսիզմը, մաքիավելիզմը և փսիխոպաթիան։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր անձի մոտ էլ սա կարող է դրսևորվել, ուղղակի տարբեր աստիճաններով։ «Մութ» բառը այս դեպքում ցույց է տալիս այս գծերի բացասական, վնասակար ազդեցությունը շրջապատի մարդկանց վրա։

  • Նարցիսիզմը բնութագրվում է հպարտությամբ, ինքնասիրությամբ և էմպաթիայի բացակայությամբ։
  • Մաքիավելիզմը իր մեջ ներառում է մանիպուլյացիա և ուրիշների շահագործում, բարոյականության նկատմամբ արհամարհական վերաբերմունք, կենտրոնացում սեփական հետաքրքրությունների վրա և ստախոսություն։
  • Փսիխոպաթիայի գլխավոր առանձնահատկությունը ասոցիալ վարքն է, իմպուլսիվությունը և էգոիզմը, անսրտությունը և անխղճությունը։

Այս երեք գծերն էլ կապված են անխիղճ-մանիպուլյատիվ միջանձնային ոճով։ «Մութ եռյակի» ամեն բաղադրիչ այս կամ այն աստիճանով իր մեջ ներառում է այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են՝ սեփական անձի առավելության զգացում, անհարգալից վերաբերմունք ընդունված վարքային նորմերի նկատմամբ, սոցիալական դոմինանտություն, էգոցենտրիզմ, էգոիզմ, անտարբերություն այլոց խնդիրների նկատմամբ, անգթություն, էմպաթիայի բացակայություն, հուզական սառնություն, ինչպես նաև հակվածություն ստի, մանիպուլյացիայի և այլ մարդկանց օգտագործելու նկատմամբ։ «Մութ եռյակ»-ի կրողները պատրաստ են սուտ խոսել, եթե դա կօգնի հասնել իրենց առջև դրված նպատակին և շահավետ կլինի իրենց համար։

Բժիշկները այս գծերը դիտարկում են որպես պաթոլոգիկ և գտնում են, որ սրանք ենթակա են բուժման։ 

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan