Կլեպտոմանիա

Կլեպտոմանիա եզրույթը հունարենից թարգմանաբար նշանակում է գողության մանիա։ Սա վիճակ է, երբ դրսևորվում է գողություն կատարելու հիվանդագին տարվածություն կամ մոլուցք։ Պետք է նշել, որ հիվանդության առաջացման պատճառները դեռևս բացահայտված չեն։ Մինչև 20-րդ դարը այս հիվանդությունը կապում էին հիստերիայի, թուլամտության, գլխուղեղի օրգանական վնասվածքների հետ։ Ներկա ժամանակներում կլեպտոմանիան դիտարկվում է որպես պահանջմունքային մակարդակի խաթարում։ Դիտարկվում է նաև այն տեսակետը, որ այս հիվանդությունը կարող է դասվել օբսեսիվ-կոմպուլսիվ հիվանդությունների շարքին։ Ըստ որոշ տվյալների՝ սրա հիմքում միջնորդանյութերի պակասն է, որոնք պատասխանատու են երջանկության սերոտոնին հորմոնի քանակի համար։ Սակայն կա նաև սկեպտիկ մոտեցում, որի ներկայացուցիչները պնդում են, որ նման հիվանդություն գոյություն չունի և դա ուղղակի գողության արդարացում է՝ օրենքից խուսափելու նպատակով։

Ըստ հոգեկան հիվանդությունների ախտորոշման և ստատիկ ղեկավարման կենտրոնի տվյալների կլեպտոմանիան բնութագրվում է հետևյալ դրսևորումներով․

  • Հիվանդը անընդհատ չի կարողանում հաղթահարել առարկան գողանալու ձգտումը, ընդ որում այդ առարկան կարող է անրաժեշտ չլինել, և նույնիսկ էական արժեք չունենալ նրա համար։
  • Գողությունից առաջ դրսևորվում է ուժեղ հոգեբանական ճնշում։
  • Գողությունից հետո դրևորվում է հաճույքի և հանգստության զգացողություն։
  • Գողության հիմքում չկա վրեժխնդրություն, սա չի համարվում հալյուցինացիաների կամ զառանցական խաթարման արդյունք։
  • Գողությունը կապված չէ վարքային խաթարումների, բիպոլյար խաթարման, կամ էլ անձի հակասոցիալ խաթարման հետ։

Այսպիսով՝ չնայած այն փաստին, որ գողերը կարող են ներկայանալ որպես կլեպտոմաններ՝ պատժից խուսափելու նպատակով, այնուամենայնիվ նշենք, որ գողը և կլեպտոմանը տարբերվում են մեկը մյուսից։  Ի տարբերություն գողի, ով որոշակի շահ է հետապնդում իր կողմից կատարված գողության արդյունքում, կլեպտոմանը այս ամենն անում է իր մոտ առաջացած գողություն կատարելու անհագ ցանկությունը մարելու նպատակով, որի ընթացքում գողանալով իր համար անպիտան իրեր, սկսում է թուլանալ վերջինիս մոտ առաջացած լարվածությունը, որին փոխարինում է հաճույքի զգացողությունը, իսկ գողությունից որոշ ժամանակ անց սկսում է դրսևորվել մեղքի զգացություն։ 

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan