Սթենֆորդի բանտային գիտափորձ

Սա սոցիալ-հոգեբանական ամենաաղմկահարույց գիտափորձերից մեկն է, որը իրականացվել է 1971 թվ․-ին հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի և իր երեք գործընկերների կողմից։ Գիտափորձը իրենից ներկայացնում է անձի ռեակցիաների հոգեբանական հետազոտություն՝ ազատությունը սահմանափակելու, բանտային կյանքի, և վերագրված սոցիալական դերի   դրսևորման դեպքում։ Հետազոտությանը մասնակցել էին Սթենֆորդի համալսարանի վերջին կուրսի ուսանողներ, որոնք պետք է խաղային բանտապանների և բանտարկյալների դերերը։ Տրված հայտարարությանը արձագանքեցին ավելի քան 70 հոգի, ովքեր ցանկանում էին օրական 15 դոլար վաստակել։ Գրանցված ուսանողներից ընտրվեցին հոգեպես և ֆիզիկապես առողջները՝ 24 հոգի, ովքեր պատահականության սկզբունքով բաշխվեցին երկու դերերի մեջ։ Հետազոտությունը իրականացվեց «բանտում», որը կառուցվել էր Սթենֆորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նկուղում և ոչնչով չէր տարբերվում իսկական բանտից։  Հետազոտությունը սկսվեց․ բանտապաններին տվեցին համապատասխան համազգեստ, փայտե մահակներ, ձեռնաշղթաներ, խուցերի բանալիները։ Բանտարկյալներին տվեցին խալաթներ, ինչը արվել էր միտումնավոր, բացի այդ՝ նրանց դիմում էին ոչ թե իրենց անուններով, այլ այն համարներով, որոնք նշված էր հագուստի վրա։ Բանտապանների և բանտարկյալների հարաբերությունները արագորեն դասական տեսք ստացան․ բանտապանների աչքերում բանտարկյալները դարձան ստորին խավի վտանգավոր ներկայացուցիչներ, իսկ բանտարկյալները բանտապետերին ընդունում էին որպես սադիստների։  Առաջին օրվանից հետո իրավիճակը սրվեց՝ բանտապանները կրակմարիչներով հարձակվեցին բանտարկյալների վրա, նրանք ֆիզիկական պատժի էին ենթարկում բանտարկյալներին, թույլ չէին տալիս լվացվել, ստիպում էին ձեռքերով լվանալ զուգարանները, թույլ էին տալիս քնել միայն հատակին, զրկում էին սննդից։ Իրավիճակը այնքան էր սրվել, որ Զիմբարդոն նույնիսկ ցանկանում էր գիտափորձը տեղափոխել իսկական բանտ։ Բանտարկյալների դերը կատարող երիտասարդներից մի քանիսը փոխարինվեցին նոր անդամներով, քանի որ նրանց վիճակը էապես փոփոխվել էր բացասական կողմը։ Այս դաժանություններին վերջ տրվեց վեցերորդ օրը՝ նախատեսվածից ավելի շուտ, քանի որ իրավիճակը արդեն դուրս էր եկել վերահսկողությունից։ Բացի այդ այս գիտափորձը առողջ երիտասարդների մոտ առաջացրել էր ֆիզիկական և հուզական երկարատև լարվածություն։ Հենց այս պատճառով բանտային գիտափորձը այլևս չկրկնվեց։ Այսպիսով, կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ իրավիճակը ավելի շատ է ազդում մարդու վարքագծի վրա, քան անձի ներքին գործոնները՝ այսինքն այն, որ մարդկանց մասին հնարավոր չէ դատել ելնելով միայն նրանց անձնային տվյալներից, մինչև մարդը չհայտնվի այս կամ այն բարենպաստ կամ անբարենպաստ իրավիճակում, անհնար է կանխագուշակել նրա վարքագիծը: 2009 թվ․-ին լույս տեսավ Ֆ․ Զիմբարդոյի «Լյուցիֆերի էֆեկտ» աշխատությունը, որտեղ հեղինակը մանրամասնորեն նկարագրում է գիտափորձի ընթացքը և արդյունքները։

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan