Վերահսկողության լոկուս

Վերահսկողության լոկուսը հոգեբանական եզրույթ է, որը ցույց է տալիս անձի հակվածությունը՝ իր հաջողությունները կամ անհաջողությունները վերագրել կա՛մ միայն ներքին, կա՛մ էլ արտաքին գործոններին։ Գիտական շրջանառության մեջ է ներմուծվել սոցիալական հոգեբան Ջուլիան Ռոտերի կողմից 1954 թվ-ին։

Գործողությունների արդյունքները շրջակա գործոններին վերագրելու հակվածությունը կոչվում է <<վերահսկողության արտաքին լոկուս>> կամ էքստերնալություն։

Գործողությունների արդյունքները ներքին գործոններին վերագրելու հակվածությունը կոչվում է <<վերահսկողության ներքին լոկուս>> կամ ինտերնալություն։ Ներքին գործոնը ենթադրում է՝ սեփական ջանքերը, սեփական դրական և բացասական որակները, անհրաժեշտ գիտելիքների առկայությունը կամ բացակայությունը, հմտությունները և այլն։

Օրինակ, եթե ուսանողը ցածր գնահատական է ստացել, արտաքին վերահսկողության լոկուս ունենալու դեպքում նա կսկսի մեղադրել արտաքին պայմաններին․ <<Մենք հյուրեր ունեինք և նրանք խանգարեցին ինձ անել տնային հանձնարարությունը>>, <<Հանձնարարությունը վատ էր գրված գրատախտակի վրա>> և այլն։  Ներքին վերահսկողության լոկուս ունենալու դեպքում, նա կմեղադրի ներքին գործոններին․ <<Ես չեմ հասցրել անհրաժեշտ ձևով պատրաստել դասերս>>, <<Ես այդպես էլ չկարողացա գտնել խնդրի լուծումը>>, <<Այդ առարկան ինձ հետաքրքիր չէ>> և այլն։

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan