Ավերսիա նախագիծ (գիտափորձ)

<<Ավերսիա>> նախագիծը հոգեբանական գիտափորձ է, որը իրականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության բանակում 1970-ական թվականներին։ Գիտափորձը ուղղված էր համասեռամոլ զինվորներին ավանդական սեռական կողմնորոշման վերադարձնելուն։ Այդ նպատակով կիրառվել են բազմաթիվ հոգեբուժական և բժշկական միջոցառումներ։ Փորձարարության 18 տարիների ընթացքում իրականացվել է մոտ 900 վիրահատություն։ Ըստ պաշտոնական տվյալների գիտափորձին մասնակցել է 1000 մարդ, թեպետ զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։

Այսպիսով՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1970-1989 թվ․-ին իրականացվել է գաղտնի ծրագիր՝ բանակը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զինվորներից մաքրելու համար։  Նախագծի նպատակն էր բուժել համասեռամոլությունը տղամարդկանց և կանանց մոտ, քանի որ այդ ժամանակ դա օրենքի տեսանկյունից դիտարկվում էր հանցագործություն, եկեղեցու կողմից՝ մեղք, բժշկության տեսանկյունից՝ հիվանդություն։ Մասնագետները կիրառում էին ամեն հնարավոր տարբերակ․ հորմոնային փոփոխություններ, էլեկտրաշոկեր, թմրանյութեր, սեռը փոխելու վիրահատություններ։ Կիրառվում էր ավերսիոն բուժում կամ բուժում զզվանքի միջոցով, ինչը հոգեբանական մեթոդ է։ Սրա ժամանակ կիրառվում են տարբեր գրգռիչներ, որոնք ուղղված են այցելուի մոտ զզվանքի զգացողություն առաջացնելուն՝  վարքի այս կամ այն ոչ ցանկալի ձևերի հանդեպ։ Այս չափազանց գաղտնի ծրագիրը ղեկավարում էր բժիշկ Օբրի Լևինը (գնդապետ, գլխավոր հոգեբույժ)։ Արդյունքում հետազոտությունները ձախողվեցին։ Զինվորիների սեռական կողմնորոշվածության փոփոխությունը նրանց ուժերից վեր էր։ Սրա արդյունքում զինվորներից շատերը ինքնասպան եղան։ 1990-ական թվականներին հոգեբույժը փախավ Կանադա՝  խուսափելով ներկայանալ դատարան։

Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan