Կիբերհոգեբանություն

Կիբերհոգեբանությունը կամ համացանցի հոգեբանությունը համարվում է հոգեբանության ճյուղ, որը միացնում և պատասխանատվություն է կրում մարդկանց կողմից համացանցի սոցիալական ծառայությունների կիրառվող միջոցների, սկզբունքների և տեսակների  պրակտիկ հետազոտության,  մեթոդաբանության և  տեսության համար։ Այս դեպքում սոցիալական ծառայություն ասելով հասկանում ենք ոչ միայն սոցիալական կայքերը, այլ նաև համացանցի օգնությամբ իրականացվող շփման ցանկացած այլ գործիք՝ վեբ-կոնֆերանսներից և չատերից մինչև  մեսսենջեռ և օնլայն խաղեր։ Կիբերհոգեբանությունը սերտորեն կապված է մեդիագիտության, ինֆորմատիկայի և այլ գիտական ուղղությունների հետ։ Հոգեբանական ճյուղերից այն մոտ է համարվում մեդիահոգեբանությանը։

Կիբերհոգեբանության տարածված հետազոտություններից կարելի է առանձնացնել ցանցային նույնականացման խնդիրը, ինտերնետային շփման առանձնահատկությունները և այլն։ Հոգեբանական պրակտիկայում աշխատում են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են՝ ինտերնետային կախվածությունը, FoMo-ն կամ հետաքրքիր իրադարձությունը բաց թողնելու կպչուն վախը, սոցիալական կայքերի թողած բացասական ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա։

Կիբերհոգեբանական հետազոտությունները կարող են ներգրավել հոգեբանական տարբեր ուղղություններ, օրինակ․

  • տարիքային հոգեբանություն (համակարգչից և համացանցից օգտվելու տարիքային առանձնահատկություններ)
  • սոցիալական հոգեբանություն (համակարգչով և համացանցով միջնորդավորված շփումը և խմբային գործունեությունը)
  • կլինիկական հոգեբանություն (օրինակ տագնապայնության ուսումնասիրություն համացանցից օգտվելու դեպքում)
  • դիֆֆերենցիալ հոգեբանություն  (անձնային տիպերի համեմատությունը ուղիղ և ինտերնետային միջնորդավորված շփման պայմաններում)
  • կոգնիտիվ հոգեբանություն (WWW-ի տեղեկատվական բլոկների ընկալման առանձնահատկությունների ուսումնասիրություն, ուշադրության ծավալի բաշխում)
  • հաղորդակցման հոգեբանություն և հոգելեզվաբանություն (սինխրոն և ոչ սինխրոն հաղորդակցում, երկխոսության ուսումնասիրություն, բջջային կապի խոսքային առանձնահատկություններ) և այլն:
Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan