Ականատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշ

Ականատեսի էֆեկտը առաջինը ներկայացվել է Ջոն Դարլիի և Բիբ Լատանեի կողմից 1968 թվականին այն բանից հետո, երբ նրանց սկսեց հետաքրքրել Քիթթի Ջենովեզեի սպանության դեպքը (1964 թվ․)։ Ջենովեզեն Նյու-Յորքում  ապրող ամերիկուհի էր, ում դաժանաբար սպանել էին՝  ծեծի ենթարկելով մի քանի վկաների աչքի առաջ, որոնցից և ոչ մեկը չէր ցանկացել միջամտել։ Ջոն Դարլին և Բիբ Լատանեն իրականացրեցին մի շարք հետազոտություններ, որոնց միջոցով էլ բացահայտեցին սոցիալական հոգեբանության մեջ դրսևորվող ամենաուժեղ և ամանահաճախակի կրկնվող էֆեկտներից մեկը։ 

Այսպիսով, հոգեբանական այս էֆեկտը դրսևորվում է դեպքում, երբ այն մարդիկ, ովքեր որպես վկաներ հայտնվել են արտակարգ իրավիճակում (ավտովթար, հանցագործություն և այլն) չեն փորձում օգնել տուժածներին։ Հաստատված է, որ հավանականությունը այն բանի, որ  ականատեսներից որևէ մեկը կփորձի օգնել տուժածին ավելի քիչ է, և ավելի մեծ է հավանականությունը, որ մարդկանց մեծամասնությունը ուղղակի կկանգնեն ու կդիտեն, թե ինչ է կատարվում։ Այլ կերպ ասած, ականատեսներից յուրաքանչյուրը կարծում է,  որ տուժածին պետք է օգնի ոչ թե ինքը, այլ որևէ այլ մարդ։ Եվ ընդհակառակը, միայնակ ականատեսը հասկանում է, որ բացի իրենից ուրիշ ոչ ոք չի կարող օգնել տուժածին և գործում է ավելի վստահորեն։ Որոշ գործոններ կարող են բացատրել այս էֆեկտի դրսևորումը։ Դրանցից են՝ անորոշությունը, պատասխանատվության դիֆուզիան, խմբային միասնությունը։ 

Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan