Երուսաղեմի սինդրոմ

Ոչ հաճախ հանդիպող հիվանդություն է, որը մեծամասամբ կապված է մշակութային ավանդույթների և կրոնի հետ։ Սրա ժամանակ այցելուները տարօրինակ վարք են դրսևորում․ ոմանք սկսում են քարոզել, ոմանց թվում է, թե իրենք Հիսուս Քրիստոսն են, իսկ որոշներն էլ իրենց գցում են մեքենայի տակ։ Այս վիճակը ունի մասնագիտական տարբեր բացատրություններ, բայց դրանցից և ոչ մեկը ամբողջովին չի կարողանում բացատրել այս երևույթը։ Եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրվել 1990-ականների սկզբին, որպեսզի բնութագրի զբոսաշրջիկների և ուխտագնացների հոգեպաթոլոգիկ առանձնահատկությունները, մասնավորապես ԱՄՆ-ի և Եվրոպայի զբոսաշրջիկների, ովքեր այցելում են սուրբ վայրեր։ Հոգեպաթոլոգիկ ապրումների բովանդակային ասպեկտը իր մեջ ներառում է կրոնական-առասպելական պատկերացումներ, որոնք կապված են սուրբ վայրերի հետ։ Հուդայական մշակույթի հետ կապված այցելուների դեպքում սա ավելի հաճախ դրսևորվում է Հին քաղաքում՝ Լացի պատի մոտ, կամ էլ այլ սուրբ վայրերում, որոնք կարևոր կրոնական նշանակություն ունեն հրեաների համար, քրիստոնյաների դեպքում սա դրսևորվում է այն վայրերում, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի կյանքի, խաչելության և հարության հետ, օրինակ Գաղտնի երեկոյի վայրը։ Ինչպես ցույց է տալիս Լ․ Պերեզը՝ սա չի տարածվում հիվանդի կրոնական-մշակութային նույնականացման սահմաններից դուրս։ Օրինակ քրիստոնյաները իրենց նույնացնում են Հիսուս Քրիստոսի հետ, իսկ մուսուլմանները՝ Մուհամեդ մարգարեի, նրա զորքի, առաջնորդների հետ։

Առանձնացնում են այս հիվանդության 3 հիմանկան տեսակներ ՝
1. Փսիխոտիկ, որը բնորոշ է այն անձանց, ովքեր նախկինում տառապել են էնդոգեն փսիխոզով։
2. Սահմանային, որը բնորոշ է ոչ ավանդական կրոնական խմբերին կամ էլ միայնակ ուխտագնացներին։
3. Դիսկրետ, որը բնորոշ է այն անձանց, ովքեր չեն տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։
Լսարանի էֆեկտԴորիան Գրեյի համախտանիշՖյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունըՍտոկհոլմյան համախտանիշՄետրոյում նվագող ջութակահարըՄեծություններ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ ԿոպրոլալիաՏրիխոտիլոմանիա«Խեցգետնի մենթալիտետ կամ հոգեբանություն»«Ես տառապում եմ շիզոֆրենիայով»․ այս անձանց ապրումները և նրանց վրձնին պատկանող նկարներըԴանինգ-Կրյուգերի էֆեկտըԶիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի «Փոքրիկ Հանսի դեպքը»ԱպանձնայնացումՄութ եռյակԿաբգրայի համախտանիշԿլեպտոմանիաՄաքիավելիզմՍթենֆորդի բանտային գիտափորձՋայլամի էֆեկտՆկարներ, որոնք պատկանում են շիզոֆրենիայով տառապող անձանց վրձնինՔնածի էֆեկտԱդիկտիվ վարքՎերահսկողության լոկուսՊեդանտիզմ«Զվարճանքի տեսություն»24 անձ ունեցող Բիլի Միլիգանը«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմենԱվերսիա նախագիծ (գիտափորձ)Հիպոխոնդրիկ համախտանիշ ԿիբերհոգեբանությունԱկանատեսի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշԵրուսաղեմի սինդրոմ ԱպոֆենիաՀոգեբանական գնագոյացումԻնչպե՞ս են մարդիկ հավատում հորոսկոպներին, աստղագուշակություններին, մի շարք «հոգեբանական» թեստերի արդյունքներին․ Բարնում-Ֆորերի էֆեկտ«Տեսադաշտում հեշտ հայտնվելու» էֆեկտՊոզիտիվ հոգեթերապիաԼրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգումՀիշողությունԲոլորս հինգ մարդու միջոցով ծանոթ ենք Անգլիայի թագուհու հետ. «Վեց ձեռքսեղմումների տեսություն»
Ամենաընթերցված
website by Sargssyan